Վարդան Ոսկանյան. Իրանը խորհում, ծրագրում և գործում է շատ ավելի համընդգրկուն տրամաբանությամբ
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.
«Այսօր (17.11.22- խմբ.) Թեհրանում Բաքվի բռնապետսկան վարչախմբի դեսպանատան դիմաց անցկացված բողոքի գործողության ժամանակ իրանցի երիտասարդ ցուցարարները բարձարաձայնել են նաև Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման ներսում բռնաճնշումների, ձուլման և «սպիտակ» ցեղասպանության քաղաքականության զոհ թալիշ ժողովրդի իրավունքների մասին։
Լինելով մերձավորարևելյան գերտերություն Իրանը խորհում, ծրագրում և գործում է շատ ավելի համընդգրկուն տրամաբանությամբ։
Մասնավորապես, այն դեպքում, երբ Բաքվի բռնապետական վարչախումբն Անկարայի իր օպերատորների անմիջական մասնակցությամբ փորձում է առաջ մղել նաև Հայաստանի և Իրանի միջև ցամաքային կապը կտրելուն միտված տխրահռչակ «թուրանական միջանցքի» գաղափարը, իրանական կողմից մեթոդաբար նախապատրսատվում է այդ «միջանցք» կոչեցյալը գրողի ծոցը ուղարկելու բազմաքայլ գործողություն, որի բաղադրիչներից են լինելու ոչ միայն Հայաստան-Իրան հազարամյակների սահմանի անվտանգության պահովումն, այլ նաև Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման հարավային թալիշաբնակ շրջաններում և Նախիջևանում իրանական ազդու ներկայության ապահովումը։
Նման գործելաոճն, ըստ էության, օրինակելի է, քանզի, եթե ցանկանում ես թշնամուն զրկել Արցսխի և Սյունիքի նկատմամբ լկտի հավակնություններից, այդ թշնամին պետք է, պատկերավոր ասած, այյ Արցախներ ստանա տեղաբնիկ ժողովուրդների բանտ իր իսկ արհեստածին կազմավորման մի քանի այլ կետերում, ինչի վերջնանպատակը պիտի լինի այդ արհեստածին գոյացության վերակազմավորումը բնականոն ազգային մի քանի պետության տեսքով»։
Հարակից հրապարակումներ`
- Վարդան Ոսկանյան. Ոչ մի սթափ մտածող հայաստանցի և հայ չի կարող այս հարցին տալ դրական պատասխան
- Վարդան Ոսկանյան. Իբր «Զանգեզուրի» կոչեցյալ «միջանցքը» իրականում «Թուրանական միջանցքն» է
- Եթե իրողությունները ձեռնտու չեն, դրանց հետ չպետք է հաշտվել, այլ պետք է պայքարել. Վարդան Ոսկանյան
- Սթափվում և սկսում ենք համազգային գերլարումով ու ճիգով պատրաստվել այդ կենաց ու մահու պայքարում հաղթելու. Վարդան Ոսկանյան
- Վարդան Ոսկանյան. Այո՛, թշնամու լեզուն գիտենալն անհրաժեշտություն է
- Վարդան Ոսկանյան. Հենց նման ռիսկերի պայմաններում է, որ Բաքվի բռնապետը ստիպված կանգ է առել Շուշիում
- Վարդան Ոսկանյան. Այժմ նաև հոգեբանորեն մեզ փորձում են հաշտեցնել «թիզառթիզականության»
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին