Հայաստանի ազգային հավաքականը նախապատրաստվում է Ալբանիայի ընտրանու հետ հանդիպմանը
Հայաստանի ազգային հավաքականն Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում է, որտեղ ընկերական հանդիպում կանցկացնի Ալբանիայի ընտրանու հետ նոյեմբերի 19-ին, Երևանի ժամանակով ժամը 20:30-ին:
ՀՖՖ կայքից տեղեկանում ենք, որ նոյեմբերի 17-ին Հայաստանի ազգային հավաքականն անցկացրել է առաջին մարզումը Տիրանայում:
Մարզմանը մասնակցել են բոլոր այն ֆուտբոլիստները, ովքեր կամ խաղաժամանակ չէին ստացել նոյեմբերի 16-ին Կոսովոյի հավաքականի հետ հանդիպման ընթացքում, կամ մասնակցել էին միայն երկրորդ խաղակեսին: Հավաքականին միացել և մարզմանը մասնակցել է նաև Արթուր Գալոյանը:
Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը կկայանա նոյեմբերի 18-ին Տիրանայի «Էյր Ալբանիա» մարզադաշտում։