ԵՄ-ն սառեցրել է ՌԴ-ի 68 միլիարդ եվրոյոյի ակտիվները, որոնց մեծ մասը՝ Բելգիայում
Եվրամիությունը սառեցրել է 68 միլիարդ եվրոյի ռուսական ակտիվները, որոնց մեծ մասը գտնվում է Բելգիայում: Politico եվրոպական թերթի լուրին անդրադարձել է «Գազետա ռու»-ն։
ԵՄ-ն սառեցրել է ընդհանուր առմամբ 68 միլիարդ եվրոյի ռուսական ակտիվները, որոնց մեծ մասը գտնվում է Բելգիայում, ասված է հանձնաժողովի ներքին փաստաթղթում:
Ըստ Politico-ի՝ Բելգիային բաժին է ընկնում Ռուսաստանի բոլոր սառեցված ակտիվների 50 միլիարդ եվրոն: Երկրորդ տեղում Լյուքսեմբուրգն է՝ 5,5 մլրդ եվրոյով։
Ինչպես նշվում է նյութում, ԵՄ-ն հստակ չգիտի, թե Ռուսաստանի ինչքան ազգային պահուստներ են սառեցված միության տարածքում։ ԵՄ մոտավոր գնահատականը կազմում է 33,8 միլիարդ եվրո:
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ ԱԳՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Ջիմ Քերիի դեմ
- Ռուսաստանը կոչ է արել Արևմուտքին չեղարկել «Ռոսսելխոզբանկ»-ի նկատմամբ պատժամիջոցները