Հայաստանն այլևս չպետք է անտեսվի գուրմանների և գինու սիրահարների կողմից. Forbes
Ամերիկյան հայտնի ճամփորդական բլոգեր և լրագրող Բրեաննա Ուիլսոն «Forbes» ամսագրի հոդվածում ներկայացրել էհայկական խոհանոցի մասին իր տպավորությունները։
«Հայկական խոհանոցն առանձնանում իր բազմազանությամբ։ Այն ոչ միայն հարուստ է համերով, այլև հարուստ պատմություն ունի։ Համեստ պարզությամբ ներկայացված ճաշատեսակները և գինու ավանդույթները, որոնք աշխարհում առաջիններից են, կարելի է հասկանալ միայն երկիր այցելելուց հետո: Սա Հայաստանը դարձնում է մի վայր, որն այլևս չպետք է անտեսվի, հատկապես գուրմանների և գինու սիրահարների ու գիտակների կողմից»,- նշվում է հոդվածում։
Բայց ի՞նչն է հայկական խոհանոցում գրավել ճանապարհորդի ուշադրությանը։ ««Պայթուցիկ համը», որ զգում ես ամեն պատառից: Խաշից մինչև հորած պանիր, յուրաքանչյուր նույնիսկ ամենապարզ կերակրատեսակի հետևում ինչ-որ ավանդույթ կամ պատմություն կա թաքնված»,- գրում է նյութի հեղինակը։
Նրա խոսքով, Երևանի տեղական ռեստորաններ և սրճարաններ այցելելը մակերեսային պատկերացում է տալիս հայկական խոհանոցի մասին։ Հայկական խոհանոցն ուսումնասիրելու լավագույն միջոցն, ըստ նրա, հայ ժողովրդի ժառանգությունն ու ավանդույթները պահպանող մարդկանց հետ շփումն է:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան