Meta-ի աշխատակիցներն ազատվել են աշխատանքից՝ օգտատերերի հաշիվները գողանալու համար
Meta-ի մի քանի աշխատակիցների հեռացրել կամ կարգապահական տույժերի են ենթարկել օգտատերերի հաշիվները գողանալու համար։ Այս մասին հայտնել է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին և ընկերության ներքին փաստաթղթերին։
Նշվում է, որ նախկին աշխատակիցները մուտք են ունեցել Facebook-ի ներքին մեխանիզմ, որն օգտագործվում է այն օգտատերերին օգնելու համար, որոնք մոռացել են գաղտնաբառերն ու մուտքերը կամ էջերը հաքերների կողմից կոտրվել են։
Բացի այդ, եղել են դեպքեր, երբ Meta-ի նախկին աշխատակիցները հազարավոր դոլարների կաշառք են ստացել հաքերներից՝ այլ մարդկանց հաշիվներին հասանելիություն տալու համար։
Այս քայլը վկայում է Meta-ի առջև ծառացած «զանգվածային և շփոթեցնող խնդրի» մասին, որն ունի ավելի քան 3 միլիարդ գրանցված օգտատեր և չունի լիարժեք աջակցության ծառայություն, ասվում է թերթում՝ նշելով, որ ընկերությունը նախատեսում է զարգացնել այս գործառույթը առաջիկա տարիներին: