Արսեն Բաբայանն ընդդիմադիր խմբակցություններին միջնորդություններ է ուղարկել
Իրավաբան Արսեն Բաբայանը գրում է.
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ խորհրդարանական ընդդիմությունը որոշեց վերադառնալ խորհրդարան, այսօր ՀՀ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ Ունեմ» խմբակցություններին եմ ուղարկել («ԱՄԱՐԱՍ» փորձագիտական կենտրոն ՀԿ-ի գործունեության շրջանակներում) պատգամավորի կողմից պաշտոնավարման ընթացքում էթիկայի կանոնների խախտման առթիվ «ՀՀ Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով նախատեսված կարգով պատգամավորական էթիկայի հարցով ժամանակավոր հանձնաժողովի ստեղծելու մասին միջնորդություններ։
Նախկինում դա չէի արել հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված խմբակցությունները որոշում ունեին բոյկոտել խորհրդարանական աշխատանքները։
Դեպքը վերաբերվում է 2022 թվականի սեպտեմբերի 15-ին խորհրդարանում ՀՀ ԱԺ պատգամավոր Քրիստինե Պողոսյանի կողմից լրագրող Անի Գևորգյանի նկատմամբ դրսևորած վարքագծին (միջնորդություններն առաջին մեկնաբանությունում)։
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ նույն օրը տեղի ունեցած առերևույթ հանցագործությունների առթիվ մեր ներկայացրած հաղորդմամբ քրեական վարույթ չնախաձեռնելու դեմ բերված բողոքը մերժվել է Երևան քաղաքի դատախազի կողմից։ Այդ առնչությամբ բողոք ենք ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան»։
Հարակից հրապարակումներ`
- Լրագրողներին այլևս սպառնում են սահման ուղարկել՝ ենթադրելով, որ դա համակենտրոնացման ճամբար է. Մանուկյան
- Հայաստանում ավելացել են ԶԼՄ-ների ու լրագրողների հանդեպ տարատեսակ ճնշումների դեպքերը. Զեկույց
- Լրագրողների նկատմամբ ԱԺ-ում կատարված ոտնձգությունների հարցով «Ամարաս»-ը գլխավոր դատախազին հաղորդում է ուղարկել
- Լրագրողական կազմակերպությունները վրդովմունքն ենք արտահայտում ԶԼՄ ներկայացուցիչների հանդեպ կիրառված բռնությունների վերաբերյալ
- ՀԺՄ-ն խստորեն դատապարտում է ԱԺ-ում լրագրողների նկատմամբ կատարված ոտնձգությունները
- Պահանջում ենք Ոստիկանությունից՝ քայլեր ձեռնարկել Անի Գևորգյանի անվտանգությունն ապահովելու համար. հայտարարություն
- Անի Գևորգյանի նկատմամբ սպառնալիքներ հնչեցվելու վերաբերյալ հրապարակումները դատախազությունն ուղարկել է ոստիկանություն