«Հրապարակ». Կապանում հյուպատոսություն բացելուց բացի Իրանը նաև տնտեսական ներկայություն է փորձում ապահովել
«Հրապարակ» թերթը գրում է. «Իրանական կողմը հետաքրքրություն է դրսևորում Սյունիքում բոլոր ոլորտների նկատմամբ։ Կապանում հյուպատոսություն բացելուց բացի Իրանը նաև տնտեսական ներկայություն է փորձում ապահովել։ Մասնավորապես, ըստ լուրերի, երկարամյա վարձակալության պայմանագիր է կնքվել Կապանի շուկայի սեփականատիրոջ հետ, ինչպես նաև վարձակալվել է Կապանի կենցաղի տունը։
Կապանում բոլորը գիտեն, որ կենցաղի տան սեփականատերն Էդիկ Բարսեղյանն է՝ Լոնդիկը, ով ծնունդով գորիսեցի է, եղել է Սյունիքի մարզպետ։ Երեկ, սակայն, Բարսեղյանը մեզ ասաց, թե կապ չունի կենցաղի տան շենքի հետ, երբևէ չի ունեցել, իսկ երբ հարցրինք իրանցիներին վարձակալությամբ տրամադրելու մասին, սկսեց հերքել, թե չկա նման բան, ինքը 2 ամիս առաջ է խոսել «տիրոջ»՝ Սասունի հետ․ «Կարծեմ՝ ռեմոնտ էր անում»։
Եթե Ձերը չէ, որտեղի՞ց գիտեք այդ մանրամասները։ «Ճանաչում եմ Սասունին, կարելի է ասել՝ բարեկամներ ենք»։
Խնդրեցինք Սասունի հեռախոսահամարը, ասաց, թե չգիտի․ «Ինքն է ինձ զանգում, ես չեմ զանգում»։ Պարզվում է՝ Սասունը ժամանակին եղել է Լոնդիկի աշխատողը՝ վարորդը, ինչ-որ պահից ստանձնել է կենցաղի տան կառավարչի դերը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին