ԱՆ. Այսուհետ նոտարական գործողություններին անհրաժեշտության դեպքում կարող է ներգրավվել նաև ժեստերի լեզվով թարգմանիչ
Արդարադատության նախարարությունն անցկացրել է նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման ստուգումը, որին ի թիվս այլ լեզուների՝ մասնակցել են նաև ժեստերի լեզվին տիրապետող անձինք:
Նախարարությունից նշում են՝ այս ցուցանիշն աննախադեպ է, քանի որ նախկինում ժեստերի լեզվին տիրապետող որևէ անձ հայտ չի ներկայացրել:
Որակավորման ստուգմանը մասնակցել է ժեստերի լեզվով թարգմանություն իրականացնող երեք թարգմանիչ, որից ստուգման փուլը հաղթահարել է միայն մեկը:
«Արդարադատության նախարարությունը ողջունում է մասնակցության այս ցուցանիշը, քանի որ ժեստերի լեզվին տիրապետող թարգմանիչների առկայությունը կբարելավի նոտարական թարգմանության գործընթացը և կհեշտացնի քաղաքացիների կյանքը»,-ասված է հաղորդագրության մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան