ԱՊՀ երկրների փորձագետները համաձայնության են եկել հանցավորության դեմ պայքարի համատեղ ծրագրի նախագծի շուրջ
ԱՊՀ անդամ երկրների ներկայացուցիչների փորձագիտական խումբը համաձայնեցրել է 2024-2028 թվականների հանցավորության դեմ պայքարի համատեղ միջոցառումների միջպետական ծրագրի նախագիծը։ ՏԱՍՍ-ը գրում է, որ, այդ մասին ուրբաթ օրը հայտնել է ԱՊՀ գործադիր կոմիտեի մամուլի ծառայությունը։
«2022 թվականի նոյեմբերի 17-18-ին ԱՊՀ կենտրոնակայանում տեղի է ունեցել փորձագիտական խմբի նիստ՝ համաձայնեցնելու հանցավորության դեմ պայքարի 2024-2028 թվականների միջպետական միջոցառումների համատեղ ծրագրի նախագծերը, պետությունների ղեկավարների խորհրդի որոշումները»,-ասվում է հաղերդագրության մեջ։
Ըստ փաստաթղթի՝ աշխատանքի ընթացքում փորձագիտական խմբի անդամները քննարկել են ստացված դիտողություններն ու առաջարկությունները, վերջնական տեսքի են բերել և համաձայնեցրել փաստաթղթերի նախագծերը։
Միջոցառմանը, որն անցկացվել է միժամանակ ֆիզիկական ներկայությամբ և տեսակոնֆերանսի միջոցով, մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի և Ադրբեջանի, ինչպես նաև ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի, Ղազախստանի հրամանատարների խորհրդի ներկայացուցիչները,սահմանապահ զորքերի, ներքին գործերի նախարարների խորհուրդը, պաշտպանության նախարարների խորհուրդը, գլխավոր դատախազների համակարգող խորհուրդը, հակաահաբեկչական կենտրոնը, կազմակերպված հանցավորության և հանցագործության այլ վտանգավոր տեսակների դեմ պայքարի համակարգման բյուրոն, ղեկավարների կոմիտեն, Մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի իրավապահ մարմինների, հարկային հետաքննությունների ղեկավարների համակարգող խորհրդի, ԱՊՀ գործադիր կոմիտեի և Համագործակցության այլ մարմինների ներկայացուցիչներ:
ԱՊՀ գործադիր կոմիտեի փոխնախագահ Բեկետժան Ժումախանովն ասել է, որ ծրագրով նախատեսված միջոցառումների շարքը հիմնված է 2019-2023 թվականների հանցավորության դեմ պայքարի համատեղ միջոցառումների միջպետական ծրագրի գործունեության իրականացման վերլուծության արդյունքների վրա։
Հարակից հրապարակումներ`
- ՀԱՊԿ-ի, ՇՀԿ-ի և ԱՊՀ-ի բարձրաստիճան պաշտոնյաները նոյեմբերի 16-ին Մոսկվայում կքննարկեն Եվրասիայում անվտանգության հարցերը
- Մատվիենկոն միաձայն վերընտրվել է ԱՊՀ երկրների միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի ղեկավարի պաշտոնում
- Զատուլինին մերժելով`մերժեցին նաև Պետդումայի Եվրասիական, ԱՊՀ հանձնաժողովի նախագահին․ Բաբկեն Հարությունյան
- Սասունյան. Ալիևն ընդդեմ Փաշինյանի. լեզվակռիվ ԱՊՀ գագաթնաժողովում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին