Ձևավորվել է արագ կարիքի հավաքագրման հարթակ ադրբեջանական ագրեսիայից տուժածների համար.Անահիտ Պարզյան
«Լայնածավալ գործողություններ են իրականացվում որպեսզի թվային հարթակները հասանելի լինեն անմիջական շահառուին և օնլայն դիմումների համակարգի միջոցով քաղաքացիները ցանկացած վայրից ցանկացած պահին կարողանան իրենց կարիքները հայտնել նախարարությանը, ինչպես նաև ակտիվորեն մասնակցել կառավարության տարբեր տեսակի ծրագրերին»,-«Արմենպրես»-ի մամուլի սրահում հայտնեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Նորք տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Անահիտ Պարզյանը:
Ներկայացնելով սոցիալական պաշտպանության ոլորտում թվային փոխակերպումների ուղղությամբ նախարարության աշխատանքները՝ բանախոսը տեղեկացրեց, որ այդ նպատակով տարբեր փուլեր են իրականացվում՝ ինչպես հիմնային բարեփոխումենրի ծրագրերի տեսքով, այնպես էլ առանձին՝ կարճաժամկետ:
«Օրինակ, անձի հաշմանդամության կարգը որոշող համակարգ է ներդրվում, որը թվային լուծման միջավայր է ստեղծում, որպեսզի հաշմանդամության կարգի որոշման գործընթացն իրականացվի ավելի թափանցիկ արագ և մատչելի կերպով»,-ասաց Անահիտ Պարզյանը:
Նա հայտնեց, որ թվային գործիքակազմը հնարավորություն է տալիս հանձնաժողովներն ձևավորել ինքնաշխատ եղանակով, և հաշվետվողականության հնարավորություն են ապահովում, ինչի արդյունքում քաղաքացին արդեն պարտավոր չի լինի անձամբ մոտենալ որևէ գրասենյակ և իր հետ տանել բազմաթիվ թղթեր, որպեսզի ապացուցի իր կարգավիճակը:
«Օնլայն դիմումների հմակարգի միջոցով պետությունն արդեն տեղեկատվություն ունի քաղաքացու մասին»,-ասաց նախարարության պաշտոնյան և բացատրեց, որ նպաստների համակարգի հարթակում պետությունն արդեն ունի քաղաքացու գույքի, բնակության վայրի, անձը հաստատող փաստաթղթի մասին տվյալները:
Ներկայացնելով կարճաժամկետ ծրագրերից մեկը՝ Անահիտ Պարզյանը հայտնեց, որ 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիվ լայնածավալ գործողությունների հետևանքները մեղմելու համար նախարարությունը ձևավորել է արագ կարիքի հավաքագրման հարթակ, որով քաղաքացիներին հնարավորություն է տրվել տվյալներ լրացնել կացության, հագուստի և ուտելիքի կարիքների վերաբերյալ և այդ հարթակին հասանելիություն է տվել մարզպետարաններին և ՏԻՄ-երին
Նորք տեխնոլոգիաների կենտրոնի տնօրենը նաև հայտնեց, որ ստեղծվել է սոցիալական աջակցության քարտեզ, որտեղ երևում է թե հանրապետության որ հատվածում ինչ դոնորներ և աջակցության ծևրագրեր կան և նախատեսվում է մեկ պատուհանի թվային համակարգ ստեղծել, ինչպես նաև կատարելագործել աշխատանքի որոնման նոր թվային հարթակը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան