Իսրայելի վարչապետը ողջունել է իր երկրում դեսպանություն բացելու Ադրբեջանի որոշումը
Իսրայելի իշխանությունները ողջունել են հրեական պետությունում դեսպանատուն բացելու Ադրբեջանի որոշումը: «Գազետա ռու»-ն գրել է, որ այդ մասին ասել է Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդը։
«Ես ողջունում եմ Իսրայելում դեսպանություն բացելու Ադրբեջանի խորհրդարանի որոշումը»,-ասել է Լապիդը։
Նա Ադրբեջանը համարել է Իսրայելի կարևոր գործընկեր և մուսուլմանական աշխարհի ամենամեծ հրեական համայնքներից մեկի տունը:
Իսրայելի վարչապետը նշել է, որ դեսպանատուն բացելու Բաքվի որոշումը արտացոլում է երկու երկրների հարաբերությունների խորությունը։
Հարակից հրապարակումներ`
- Իսրայելաբնակ կոմպոզիտոր Նուբար Ասլանյանի կոնցերտինը կհնչի Ֆլորիդայում
- Իսրայելում մանկապարտեզի դաստիարակն օճառ է լցրել հայհոյող չորսամյա տղայի բերանը
- Էրդողանը Իսրայելում Թուրքիայի դեսպան է նշանակել
- Իսրայելն ու Թուրքիան կվերսկսեն պաշտպանության ոլորտում համագործակցությունը