Հերթական ապատեղեկատվությունն է․ ՀՀ և ԱՀ ՊՆ-ների հերքումը
Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․
«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 18֊ի երեկոյան կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է»։
ՀՀ ՊՆ-ն նույնպես հայտարարություն է տարածել՝ հերքելով Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրությունը։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները նոյեմբերի 18-ին՝ ժամը 12:50-ին, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի հատվածում, հերթական ապատեղեկատվությունն է»: