Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Անդրեաս Օտտենզամերի ղեկավարությամբ
Նոյեմբերի 21-ին՝ ժամը 19։00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգը՝ Անդրեաս Օտտենզամերի դիրիժորությամբ։
Նվազգախմբից հայտնում են՝ համերգային ծրագրում ընդգրկված են՝ Ֆելիքս Մենդելսոնի Երկու մաս «Փառաբանության հիմն» թիվ 2 Սիմֆոնիայից, Իգոր Ստրավինսկու «Հրեղեն հավքը» սյուիտը (1919թ․ տարբերակ), Յոհաննես Բրամսի Թիվ 1 Սիմֆոնիան։
Անդրեաս Օտտենզամերը, որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ է ունեցել ե՛ւ որպես մենակատար, ե՛ւ ղեկավարել է նվագախումբը, ընդգծում է, որ ուրախ է վերադառնալ Հայաստան եւ կրկին հանդես գալ Սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ ներկայացնելով Մենդելսոնի, Ստրավինսկո, Բրամսի մոնումենտալ ստեղծագործությունները։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին