Ուկրաինայում ավելի քան 10 մլն մարդ մնացել է առանց էլեկտրականության
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ Ուկրաինայում նոյեմբերի 17-ի երեկոյան ավելի քան 10 միլիոն մարդ մնացել է առանց էլեկտրականության, գրում է rbc.ru-ն։
«Ամբողջ օրը շարունակվել է Ուկրաինայի դեմ հերթական հրթիռային հարձակման հետևանքների վերացումը։ Վթարային անջատումները նախատեսված են կայունացման համար»,- ասել է նա՝ հավելելով, որ ամենաշատն այս իրավիճակն ազդել է Վիննիցայի, Օդեսայի, Սումիի շրջանների և Կիևի վրա։
Նշվում է, որ մայրաքաղաքում նոյեմբերի 17-ին ռեկորդային անջատումներ են գրանցվել։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները