Ռոբերտ Հայրապետյան. Հաշվի առնելով բալետի ռոմանտիկ վիճակները՝ գուցե քրեական քաղաքականություն փոխվի
«Իրականում 2018-ի այսպես կոչած հեղափոխությունը կարող է անվանվել անպատժելիության հեղափոխություն, քանի որ հասարակությանն այդ ընթացքում հրամցվում էր, որ ազատորեն կարող ես անել ամեն բան, որի համար նախկինում կարող էիր ձերբկալվել»,-«Իրավական պետության» ռիսկային իրականությունը թեմայով քննարկման ժամանակ ասաց իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը։
Բանախոսը մի քանի օրինակ նշեց՝ պատգամավորների հեռախոսահամարները հրապարակելը, շտապ օգնության ծառայության մեքենայի դիմացը փակելը, ներքնազգեստներով արագաչափերն ու տեսախցիկները փակելը և այլն։
«Եթե նայում ենք վերջին չորս տարիների հանրապետության դատախազի պաշտոնը զբաղեցնողի գործունեությունը, որը լավ դհոլ էր նվագում, կարող ենք ասել, որ նա հասավ Նիկոլ Փաշինյանի, Գագիկ Ջհանգիրյանի արդարացմանը վճիռներին։ Ուրիշ բան ես այդ մարդու ֆունկցիոնալությունից չեմ հիշում։ Հիմա այս մեկը դհոլ չի նվագում, բալետ է պարում։ Հաշվի առնելով բալետի ռոմանտիկ վիճակները՝ գուցե քրեական քաղաքականություն փոխվի»,-ասաց բանախոսը։
Իրավաբանը ցավով նշեց, վերջին օրերին գրեթե ամեն օր հաղորդվում են ինքնասպանությունների մասին, ապա հարց հնչեցրեց՝ նման դեպքերի կանխման համար ի՞նչ են անում իրավապահ մարմինները։
«Օրինակ, ԱԱԾ-ն, որ ստուգում էր սատանայի ու QR կոդի կապի ուսումնասիրմամբ, հետաքրքրվե՞լ է այս հարցով, գուցե Հայաստան է ներթափանցել մի քայքայիչ աղանդ, որի թիրախը 18-35 տարեկան երիտասարդերն են։ Չի արվել ոչինչ»,-ասաց նա։
Իրավաբանի խոսքով, ՍԴ-ն էլ վերածվել է իշխանությունների դուքյանի, քանի որ «իշխանությունների հետ արիշ-վերիշ» անող մարդիկ դարձել են բարձրագույն դատարանի դատավորներ։
«Կամ Բարձրագույն դատական խորհուրդը, որ պետք է զբաղվի դատավորների բարեվարքությամբ, ղեկավարում է մի մարդ, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմի անդամ է ու հայտնի է, որ հրապուրվում է Փաշինյանի նկարով։ Գիտնական անդամի տեղը զբաղեցնում է մի աղջիկ, որը գիտության հետ որևէ աղերս ունենալ չի կարող, բայց Կարեն Անդրեասյանի հետ ՄԻՊ-ից անցել է ԱՆ, ապա ԲԴԽ։ Բոլոր մարմինները լցրել են յուրայիններով և ուզում են, որ մարդիկ ակնկալիք ունենան, որ կարող են իրենց ինչ-որ բանից պաշտպանել»,-ասաց նա։
Իրավաբանը, անդրադառնալով քաղաքական գործիչների, մասնավորապես Աշոտյանի նկատմամբ քրեական հետապնդմանը, ասաց՝ տպավորություն ունի, որ դատախազությունն առաջնորդվում է աստղագուշակով։
«Իմ տպավորությամբ, նայում են՝ օրը բարի չէր օրինակ, խեցգետիների կամ երկվորյակների համար, որոշում են մի հոդված դնեն։ Այս ամբողջ ողբերգական իրավիճակում, ուզո՞ւմ ենք ակնկալել հանցավորության կրճատում։ Ես որևէ ակնկալիք այս իշխանությունից ու այս իշխանությանը սպասարկող իրավապահ համակարգից չունեմ»,-նկատեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Ներհասարակական բևեռացվածությունն այսօր ոչնչացնում է երկրի հասարակական և ազգային ինստիտուտները. Շաքե Իսայան
- Կոչուբաև. Դատական ակտով թալանչի չունենք, բայց ունենք վարկաբեկված գեներալ, արժեզրկված բանակ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան