ԵՄ-ն հայտարարում է Վրաստանի՝ ԵՄ անդամակցությանը նախապատրաստվելու մասին
Ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարգեյին ասել է, որ ԵՄ-ն պատրաստում է Վրաստանին միությանն անդամակցելու համար։
«Մենք տեսնում ենք, որ վրացիների ճնշող մեծամասնությունը կողմ է ԵՄ անդամակցությանը: Սա շատ ուժեղ մանդատ է ոչ միայն կառավարության, այլ երկրի ողջ քաղաքական էլիտայի համար, բոլոր նրանց համար, ովքեր ակտիվորեն ներգրավված են դրանում: Մենք պատրաստում ենք Վրաստանին ԵՄ անդամակցություն»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին ուրբաթ օրը Թբիլիսի կատարած աշխատանքային այցից հետո գրել է Վարգեյին Twitter-ի իր էջում ։
Վարգեյը Թբիլիսի է այցելել նոյեմբերի 15-16-ը։ Նա բանակցություններ է վարել նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի, ինչպես նաև խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների հետ։ Այցի ընթացքում եվրահանձնակատարը դրական է գնահատել ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տալու համար անհրաժեշտ բարեփոխումների ընթացքը։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանը պատրաստ է շարունակել հանդես գալ որպես միջնորդ Հայաստանի և Ադրբեջանի միջև․ Պապուաշվիլի
- Դեպի Վրաստան դրամական փոխանցումներով Հայաստանը տասնյակում է
- Վրաստանի բյուջեն 2023 թվականին կկազմի 24,3 մլրդ լարի
- Վրաստանը աջակցել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևը ՌԴ՝ միջազգային իրավունքի խախտման մասին
- ԵԽ-ն չի ճանաչում Վրաստանի և Ուկրաինայի «օկուպացված» շրջանների բնակիչներին տրված ռուսական անձնագրերը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան