Կապիտուլյանտը, որ անցել է ՔԿ հիմնարկներով, շատ լավ հասկանում է` մարդը վախի մեջ է. Տիգրան Աթանեսյան
«Հայաստանն ապրում է 24 ժամ ռեժիմով, այսինքը՝ ստեղծվում է սենսացիա, այն մեկ օր ապրում է, հետո բոլորը մոռանում են և ապրում հաջորդ օրվա սենասիայով: մենք հասել ենք նարն, որ մեր զինծառայողներին խրամատում գնդակահարելը ևս դասվեց այդ սենսացիաների շարքին»,-ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը «Իրավական պետության» ռիսկային իրականությունը թեմայով քննարկման ժամանակ:
Նրա խոսքով՝ իշխող քաղաքական խումբը ձգտում է ամեն գնով մնալ իշխանության, այդ պատճառով էլ հասարակությանն անընդհատ փորձում պահել լարվածության մեջ, քանի որ միայն փողով հոդված գրելու, սենսացիա ստեղծելու, լարված պահելու փորձ ունեն:
Նրա խոսքով՝ թեև վերջին տարիներին շարունակ քրեական գործեր են հարուցվում, ձերբակալվում կամ կալանավորվում են մարդիկ, բայց չկան օրինակներ, երբ մեկը դատապարտվի, կամ երկար մնա կալանքի տակ:
Բացատրելով այդ միտման պատճառները՝ Աթանեսյանն ասաց. «Կապիտուլյանտը, որ անցել է ՔԿ հիմնարկներով, շատ լավ հասկանում է` մարդը վախի մեջ է, քանի կալանավորված է, քանի իր համար ճակատագիրն անհայտ է, բայց դատապարտյալն արդեն դառնում է մշտական պայքարող և դառնում է ինչ-որ սիմվոլ»:
Նրա կարծիքով՝ Հայաստանը դարձել է ավտորիտար և պետականություն չկա:
Փաստաբանը հայտարարեց, որ իշխանությունները դատական համակարգում ռեպրեսիվ բուրգ է ստեղծում, բայց նույնիսկ բռնաճնշումների ընդունակ չէ, քանի որ դրա համար ուղեղ է պետք։
Տիգրան Աթանեսյանի խոսքով՝ իշխող ռեժիմը դատական համակարգում գեներացնում է իր նման մարդկանց և բոլոր բարեփոխումները միտված են համակարգն իշխանության կամքին ենթարկելուն։
Հարակից հրապարակումներ`
- Ներհասարակական բևեռացվածությունն այսօր ոչնչացնում է երկրի հասարակական և ազգային ինստիտուտները. Շաքե Իսայան
- Կոչուբաև. Դատական ակտով թալանչի չունենք, բայց ունենք վարկաբեկված գեներալ, արժեզրկված բանակ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան