Ուկրաինական նավահանգիստներում պահեստավորված հացահատիկի արտահանումը Սև ծովով ևս 120 օրով երկարաձգվել է
Ուկրաինական նավահանգիստներում պահեստավորված հացահատիկի արտահանումը Սև ծովով ևս 120 օրով երկարաձգելու է:
Էրմենիհաբերի փոխանցմամբ, այդ մասին տեղեկացրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Վերջինս ձեռքբերված համաձայնության համար շնորհակալություն է հայտնել Ուկրաինայի ու Ռուսաստանի նախագահներին և ՄԱԿ-ի քարտուղարին:
Ավելի վաղ Ռուսաստանը հայտնել էր, որ վերադառնում է «հացահատիկի միջանցք»-ի գործարքին:
Հոկտեմբերի 29-ին Սևաստոպոլում Ռուաստանի Սևծովյան ռազմական նավատորմը հարձակման էր ենթարկվել, որից հետո Մոսկվան հայտարարել էր գործարքից դուրս գալու մասին, սակայն ավելի ուշ նախագահ Վլադիմիր Պուտինը պարզաբանել էր, որ Մոսկվան ոչ թե չեղարկում է գործարքը, այլ ժամանակավոր սառեցնում է իր մասնակցությունը:
Հիշեցնենք, որ գործարքը, որը ստորագրել էին Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները։ Դա ենթադրում էր Սև ծովով ուկրաինական հացահատիկի, պարենի և պարարտանյութերի արտահանում երեք նավահանգիստներով, այդ թվում` Օդեսայով։