Ռուսաստանը ոչ թե խաղաղություն է ուզում, այլ ռազմական գործողությունների դադար. Զելենսկի
Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ խոսելով Ուկրաինայի հետ բանակցությունների հնարավորության մասին՝ Ռուսաստանը ձգտում է ոչ թե խաղաղության, այլ միայն ցանկանում է «կարճաժամկետ անդորր» հաստատել ռազմական գործողություններում։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
Մոսկվան բազմիցս նշել է, որ պատրաստ է բանակցությունների, սակայն ընդգծել է, որ Կիևն օրենսդրական մակարդակով արգելք է դրել դրանց վրա։ Ավելի վաղ Զելենսկին հայտնել էր՝ ազդանշաններ է ստացել արևմտյան գործընկերներից, որ Ռուսաստանը ցանկանում է ուղիղ բանակցություններ վարել և առաջարկել է հրապարակային ձևաչափ։
Իր հերթին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Վաշինգտոնը, ցանկության դեպքում, կարող է շատ բան անել, այդ թվում՝ ազդել Կիևի վրա։
«Ռուսաստանն այժմ կարճաժամկետ դադար է փնտրում՝ ուժերը վերականգնելու համար։ Ինչ-որ մեկը դա կարող է անվանել պատերազմի ավարտ: Բայց նման դադարը միայն կվատթարացնի իրավիճակը»,- հայտարարել է Զելենսկին։
Նրա խոսքով՝ տարածքային զիջումները, ինչպես նաև Ուկրաինայի ինքնիշխանությամբ զիջումները խաղաղություն չեն երաշխավորում, իսկ «անբարոյական» փոխզիջումները կհանգեցնեն նոր զոհերի։
Զելենսկին նաև նշել է իր «խաղաղության բանաձևը»՝ բաղկացած տասը կետից, որոնցից առաջին երեքն են՝ ռադիացիոն և միջուկային անվտանգություն, պարենային և էներգետիկ անվտանգություն։
Հարակից հրապարակումներ`
- Արևմուտքը հերոսացնում է Զելենսկուն, սակայն արդեն ոչ ոք չի հավատում նրա հայտարարություններին. Fox News-ի լրագրող
- Զելենսկի. Եթե գոյատևենք այս ձմեռ, ուրեմն կհաղթենք
- Զելենսկին հայտարարել է՝ «ազդանշաններ» է ստացել բանակցությունների համար Ռուսաստանի պատրաստակամության մասին
- WP. Զելենսկին Խերսոնում հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է խաղաղության
- Զելենսկին հայտնել է Ռուսաստանի հետ բանակցությունների նոր պայմանի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա