Ձերբակալվել է Իրանի Մաշհադ քաղաքում իրականացված ահաբեկչության հեղինակը
Իրանի Խորասան Ռազավի նահանգի դատախազ Մոհամադ Հոսեյն Դորուդին հայտնել է Մաշհադ քաղաքում իրականացված ահաբեկչության հեղինակի ձերբակալության մասին: ParsToday-ի փոխանցմամբ, ահաբեկչության հետևանքով նահատակվել էին երկու իրավապահներ:
Նշվում է, որ հինգշաբթի երեկոյան, Մաշհադի Հոր Ամելի խաչմերուկում, մի խումբ ահաբեկիչներ հարձակվել էին հինգ աշխարազորայինների վրա, սպանելով նրանցից երկուսին և վիրավորելով մյուսներին:
Խորասան Ռազավի նահանգի կենտրոնի դատախազ Մոհամադ Հոսեյն Դորուդին ասել է. «Ահաբեկիչը ձերբակալվել է կենտրոնական նահանգներից մեկում՝ երկրի արևմտյան սահմանները լքելու պահին: Եվս ութ անձ ձերբակալվել է՝ վերջինիս թաքցնելու և փախուստին օժանդակելու պատճառով»։
Իրանի գլխավոր դատախազ Մոհամադ Ջաֆար Մոնթազերին, Մաշհադում անկարգությունների մասնակիցներին կալանավայրում այցելության ժամանակ ընդգծել է, որ նման հակամարդկային գործողություններն անարձագանք չեն մնալու։
Նա ասել է. «Թշնամին ամբողջ ուժով մուտք է գործել ասպարեզ, սակայն Իրանի ժողովուրդը չի վախենում նրանց սպառնալիքներից և չեզոքացնելու է խռովարարների սադրանքները»։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները