Կիմ Չեն Ընն առաջին անգամ հանրությանը ներկայացրել է դստերը
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընն առաջին անգամ հանրության է ներկայացրել դստերը։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
Նշվում է, որ քաղաքական գործիչը աղջկա և կնոջ հետ միասին մասնակցել է «Hwaseong-17» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձնական արձակմանը։ Համապատասխան կադրերը հրապարակել է Կորեայի Կենտրոնական հեռագրական գործակալությունը։
Փհենյանը երբեք պաշտոնապես չի հաստատել, որ Կիմ Չեն Ընը երեխաներ ունի, նշում է հարավկորեական Yonhap լրատվական գործակալությունը։ Հարավկորեական հետախուզության տվյալներով՝ նա ամուսնացել է 2009 թվականին և ունի երկու դուստր և մեկ որդի՝ ծնված 2010, 2013 և 2017 թվականներին։
Կիմ Չեն Ընի դստեր առաջին պաշտոնական հայտնվելը պետական լրատվամիջոցներում կարող է ակնարկել իշխանության շարունակական իրավահաջորդության մասին, նշում է Bloomberg-ը։ Այպիսով, հնարավոր է, նա ցանկացել է հանրությանը ցույց տալ, որ իր ընտանիքը, որը ղեկավարում է երկիրը հիմնադրման օրվանից, չորրորդ սերունդ ունի՝ «խոստումնալից հեռանկարներով»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա