Նենսի Փելոսին Ամերիկայի հայկական համագումարի կողմից արժանացել է Մորգենթաուի անվան մրցանակին
Վաշինգտոնում պիտակ տան հարևանությամբ Willard InterContinental անունը կրող հյուրանոցում կայացել է Ամերիկայի հայկական համագումարի տարեդարձին նվիրված միջոցառումը, որի պատվավոր հյուրն էր խոսնակ Նենսի Փելոսին, գրում է «Ամերիկայի ձայն»-ը։
Շուրջ կես դար շարունակ Ամերիկայի հայկական համագումարը անգնահատելի օղակ է հանդիսացել Ամերիկայի և Հայաստանի միջև կապերն ամրապնդելու համար, հայտարարել է ԱՄՆ Ներկայացուցիչիների պալատի խոսնակ Նենսի Փելոսին իր պատվին Ամերիկայի հայկական համագումարի կազմակերպած միջոցառմանը կառույցի հիսուներորդ տարեդարձի կապակցությամբ:
Միջոցառմանը խոսնակ Փելոսիին հանձնվել է համագումարի Մորգենթաուերի անվան պարգևը:
«Այս պարգևը ցուցադրման կդրվի Կոնգրեսում որպես մեր ժողովուրդների միջև բարեկամության և մեր երկրում համագումարի առաջնորդության կարևոր խորհրդանիշ: Ինչպես գիտեք, ես պատիվ եմ ունեցել վերջերս այցելել Հայաստան՝ որպես Ներկայացուցիչների պալատի առաջին խոսնակ, ով երբևէ ժամանել է այստեղ»,- հայտարարել է նա:
Խոսելով իր գլխավորած պատվիրակության Հայաստան կատարած այցի մասին՝ խոսնակը հիշատակել է նաև Հայաստանի առջև ծառացած անվտանգության ոլորտի մարտահրավերները: «Անվտանգությունը կարևոր է ժողովրդավարության զարգացման համար»,- շեշտել է նա: