Սախալինում բնակելի շենքում գազի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի, որոնցից 3-ը երեխա են
Սախալինի բնակելի շենքում պայթյունի պատճառը, ըստ նախնական տվյալների, եղել է կենցաղային գազով բալոնների ոչ պատշաճ պահեստավորումն ու շահագործումը։ «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտնել են Տիմովսկոյեի շրջանի վարչակազմից։
Տեղի իշխանությունները հերքել են ԶԼՄ-ներում հայտնված հրապարակումներն այն մասին, որ շենքում փլուզումը կարող էր տեղի ունենալ տներից մեկում գործող հացի փռի պատճառով:
«Իրականում, այն տանը, որտեղ տեղի է ունեցել ողբերգությունը, հացի փուռ չկա, այն գտնվում է դեպքի վայրից հեռու գտնվող մի առանձին շենքում։ Տեղի ունեցածը դժբախտ պատահար է, նախնական պատճառը կենցաղային գազով բալոնների ոչ պատշաճ պահպանումն ու շահագործումն է»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ այսօր՝ առավոտյան ժամը մոտավորապես հինգին, Տիմովսկոյե ավանի հինգհարկանի բնակելի շենքի չորրորդ հարկում գտնվող բնակարանում գազի պայթյուն է որոտացել։ Ըստ «Ռիա Նովոստի»-ի՝ զոհվել է յոթ մարդ, այդ թվում՝ երեք երեխա։ Եվս ինը վիրավոր է: Երեք բնակչի որոնումները շարունակվում են։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան