Արայիկ Հարությունյանն ընդունել է ԲՀԿ պաշտոնական պատվիրակությանը
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 19-ին ընդունել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանակերտ ժամանած պաշտոնական պատվիրակությանը:
ԱՀ նախագահի աշխատակազմի փոխանցմամբ, հանդիպմանը քննարկվել են ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր:
Երկրի ղեկավարը բարձր է գնահատել քաղաքական ուժի ներկայացուցիչների պարբերական այցերն Արցախ և դրանց ընթացքում ծավալվող բովանդակային քննարկումները:
Նախագահ Հարությունյանի խոսքով՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կողմից Արցախում տարբեր ծրագրերի իրականացման ուղղությամբ հետևողական աշխատանքներ են տարվում։ Նա այդ համատեքստում ընդգծել է Ստեփանակերտում ռուսական մշակութային կենտրոնի բացման օրինակը, ինչը լավագույնս նպաստելու է հայ և ռուս ժողովուրդների միջև մշակութային, կրթական ու հոգևոր կապերի զարգացմանն ու ամրապնդմանը: