Այսօր աշխարհում նշում են զուգարանի օրը
Նոյեմբերի 19-ին նշվում է զուգարանի համաշխարհային օրը։ Սա կատակ չէ, նույնիսկ շատերն անհրաժեշտ տոն են համարում։
20 տարի առաջ ճիշտ նույն օրը միջազգային հանրությունն առաջին անգամ նշեց այս օրը։ Դրա մասին որոշում կայացվել էր 2001-ին Սինգապուրում անցկացվող խորհրդաժողովի ընթացքում, որը նվիրված էր զուգարանների խնդիրներին։
Calend.ru-ն նշում է, որ միջոցառման անցկացման վայրը պատահական չի ընտրվել. Սինգապուրը հայտնի է զուգարանների անբասիր մաքրությամբ։
Խորհրդաժողովին մասնակցել են Ասիայից, Եվրոպայից, Հյուսիսային Ամերիկայից 200 պատվիրակներ՝ ներկայացնելով զուգարանների ազգային 17 ասոցիացիաներ։ Հանդիպման արդյունքը եղել է Համաշխարհային զուգարանային կազմակերպության ստեղծումը, որն էլ դարձել է այս տոնի նախաձեռնողը։
Օրը կոչված է մարդկությանը հիշեցնելու, որ աշխարհում 3.6 մլրդ մարդ զրկված է սանիտարական անվտանգությունից։ Աշխարհի դպրոցների 1/3-ում զուգարաններ չկան, 900 մլն երեխաները չունեն զուգարանից օգտվելուց հետո ձեռքերը լվալու հնարավարություն, ինչը մի շարք հիվանդությունների առաջացման ու զարգացման պատճառ է դառնում։
Հարակից հրապարակումներ`
- Յունիսեֆ. Ոչ մի երեխա չպետք է կեղտոտ ջուր խմելու ընտրության առջև կանգնի
- Խնդիրն այնքան զուգարան ունենալը չէ, ինչքան զուգարանի կառավարման համակարգ ստեղծելը. Զեյթունցյան