Նաումբուրգում անցկացվել է հայ-գերմանական հարաբերություններին նվիրված համերգային երեկո
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Նաումբուրգ քաղաքի Սուրբ Վենցելի տաճարում տեղի է ունեցել հայ-գերմանական հարաբերություններին նվիրված համերգային երեկո: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը։
Նա նշել է, որ երեկոյին ելույթ են ունեցել Հայաստանի պետական կամերային նվագախումբը, ջութակահար Նիկոլայ Մադոյանը, երգեհոնահար Նիկոլաս Բերնդտը, դիրիժոր Ֆիլիպ Ամելունգը:
Երեկոյին ներկա են եղել Նաումբուրգի քաղաքապետ Արմին Մյուլլերը, Գերմանիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանը, Պատվո հյուպատոս Միխայել Շմիդտը և հայկական պատվիրակության այլ անդամներ: