Քաղաքական 15:47 19/11/2022 Հայաստան

Հայաստանը պետք է ճիշտ շեշտադրումներ անի իր արտաքին քաղաքական կուրսի մեջ. քննարկում

«Այսօր  Հայաստանի հասարակությանը հուզող կարևորագույն խնդիրը շարունակում է մնալ ղարաբաղյան հակամարտությունն ու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը»,-«Ընթացիկ գործընթացները Հարավային Կովկասում. ՌԴ դերը տարածաշրջանային կայունության ապահովման գործում» կլոր սեղան-քննարկմանն ասաց քաղաքական վերլուծաբան, «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի կոորդինատոր Արամ Սաֆարյանը:

Անդրադառնալով Սոչիում և Վաշինգտոնում կայացած վերջին հանդիպումներին՝ Սաֆարյանն ասաց, որ աշխարհաքաղաքական ուժային խոշոր կենտրոնների միջև գոյություն ունի մրցակցություն ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու խնդրում, և պետք է փորձել հասկանալ՝ այդ մրցակցությունը լա՞վ է, թե՞ վատ և արդյոք համապատասխանում է մեր ազգային շահերին:
«Իմ խորին համոզմամբ, այն, որ Սոչիի համաձայնության տակ դրված ստորագրություններով կողմերը հանձն են առել ուժ չկիրառել՝ սա կարևոր, լուրջ և անփոխարինելի ներդրում է կայունության հաստատման հարցում: Սոչիի հռչակագիրը ևս մեկ անգամ գալիս է վկայելու, որ բանակցությունները ՌԴ միջնորդությամբ այլընտրանք չունեն, և կարող եմ պնդել, որ Ռուսաստանն ունի նախապատվելի կարգավիճակ այս հակամարտության կարգավորման միջնորդության գործում և խաղաղության հաստատման հարցում»,- ասաց նա:



Ինչ վերաբերում է Արևմուտքի դերակատարությանը, Սաֆարյանը մատնանշեց՝ առկա է մրցակցություն, որը մեզ համար վտանգավոր չէ, այլ հակառակը՝ գալիս է լրացնելու մեր արտաքին քաղաքականության կոնցեպցիան:

«Այո, միջնորդ կողմերը իրար մեջ ունեն մրցակցություն և նրանց նպատակն է ամրապնդել իրենց դերը Հարավային Կովկասում: Բայց եթե Հայաստանը 2020-ից հետո շարունակում է պնդել, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է շարունակի իր գործունեությունը, որ ղարաբաղյան հակամարտությունը դեռ լուծված չէ, բա էլ ինչպե՞ս կարող էինք այս կոնցեպտը առաջ մղել, եթե չենք օգտվում այդ ուժային միջնորդների ջանքերից: Մենք շնորհակալ ենք Ֆրանսիային ընդունած բանաձևի համար, բայց մենք հասկանում ենք նաև, որ որքան էլ հզոր է Ֆրանսիան, նա միայնակ չի կարող դիմադրել թուրք-ադրբեջանական տանդեմին: Եվ ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահների միասնությունն է՝ ՌԴ, Ֆրանսիա և ԱՄՆ մեծապես մեզ օգնելու լինել ավելի ուժեղ, անկախ ու ինքնիշխան Ադրբեջանի հետ հարցերում»,- նշեց Արամ Սաֆարյանը:

Հայաստանը, ըստ նրա, բարյացակամ պետք է վերաբերվի այս երեք երկրների, կառուցողական դիրքերից հանդես գա և չփորձի փոխարինել մեկը մյուսով. «Պետք է հասկանանք, որ ՌԴ-ն ունի ամենամեծ դերը հակամարտող կողմերի վրա: Մյուս միջնորդները նույնպես ունեն մեծ ազդեցություն Հարավային Կովկասում և նրանց ներկայությունը պետք է դարձնել Հայաստանի համար օգտակար»,- հավելեց նա:



Քաղաքագետ Գրիգոր Բալասանյանը իր խոսքում ասաց՝  այսօր Հարավային Կովկասում տեղի է ունենում մի իրադարձություն, որին մենք երկար ենք սպասել. ռուս-թուրքական այս իրավիճակային դաշնակցությունը, կարծես թե, տալիս է իր պտուղները և առաջին անգամ Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչության մեջ Թուրքիան մեղադրում է ԱՄՆ-ին:
«Նման բան երբեք չի եղել։ Բնական է, որ ՌԴ ջանքերը՝ Թուրքիան վերածել գազային կամ հացահատիկային հաբի, մի օր իր արդյունքները տալու են: Այսօր արդեն Էրդողանը մեղադրում է ԱՄՆ-ին Սիրիայում ահաբեկիչներ պատրաստելու և իր երկրում կիրառելու մեջ, ինչը զարմանալի է, քանի որ նույն Թուրքիան էլ նույն այդ  ահաբեկիչներին օգտագործեց մեր դեմ երկու տարի առաջ»,- ասաց Բալասանյանը:

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա այստեղ էլ ամեն ինչ այդքան պարզ չէ, որքան թվում է։
«Ադրբեջանն ինքն իրեն հակասում է. մի կողմից, ասում է, որ ռուս խաղաղապահները պետք է դուրս գան Արցախից, բայց մյուս կողմից օրը ցերեկով կրակում հենց այդ խաղաղապահների ուղղությամբ, հաստատելով նրանց մնալու անհրաժեշտությունը: Պետք է հասկանանք, որ Բրյուսելում, Վաշինգտոնում չի լուծվելու արցախահայության անվտանգության հարցը, պայմանագիրը կնքելու են ու հաջորդ օրն իսկ մոռանան դրա մասին: Այդ մայրաքաղաքներում միայն լուծվելու է Ուկրաինային այլընտրանքային ճանապարհ ստեղծելու հարցը, որով էներգակիրները Եվրոպա կհասնեն, ինչը պետք է արվի այսպես կոչված Զանգեզուրի միջանցքով»,-կարծիք հայտնեց նա:
Բալասանյանը նշեց նաև, որ Հայաստանի անվտանգության երաշխավորը տարածաշրջանում կարող է լինել նաև Իրանը, որն ունի ՌԴ հետ ջերմ հարաբերություններ բոլոր ոլորտներում, և դեմ գնալ ՌԴ-ին՝ նշանակում է դեմ լինել նաև Իրանին:

«Ուղղակի ցավակցել հայ ժողովրդին՝ դա մի բան է, իսկ ռեալ քայլեր ձեռնարկել հայ ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար մեկ այլ: Ու որքան էլ փորձեն ՌԴ վարած քաղաքականությունը, նրա ջանքերը չնկատել, իրականությունը շատ ցցուն է այն չտեսնելու համար»,- հավելեց նա:

Քաղաքագետ Գարիկ Քեռյանն էլ շեշտեց, որ մեր տարածաշրջանը դարձել է համաշխարհային ուժային կենտրոնների բախման թատերաբեմ: Նրա խոսքով, վերջին երեք տասնամյակում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում իներտ դեր ստանձնած կենտրոնները այսօր չափազանց աշխուժացել են, ինչը ստիպում է փորձել հասկանալ, թե ինչն է նրանց ակտիվության պատճառը։

«Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը հնարավորություն է տալիս ուժային կենտրոններին ազդեցության լծակներ գտնել ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի վրա, այլև հետագայում Իրանին թիրախավորելու համար: Գլխավոր նպատակներից մեկն էլ այն է, որ մաշեցնեն Ռուսաստանի ռեսուրսներն ու ուժերը և թուլացնեն՝ շրջապատելով ՌԴ սահմանները ակտիվ հակամարտության օջախներով»,- ասաց նա:

Եվ այս իմաստով, կարծիք հայտնեց Քեռյանը, Արևմուտքին ձեռ չի տալիս ղարաբաղյան հակամարտության կարգավորումը: Իսկ ահա ՌԴ-ին ձեռնտու է կայունությունը Հարավային Կովկասում, քանի որ այն ազատում է իր ռեսուրսները. ՌԴ-ն ունի շատ մեծ էներգետիկ ու տնտեսական պլաններ, իսկ դրա համար կայունությունը գլխավոր նախապայմանն է:

Քեռյանը նաև նշեց, որ Հայաստանի  համար Ադրբեջանն ու Թուրքիան, իհարկե, թշնամի պետություններ են, հաշվի առնելով նրանց նկրտումները, այդ թվում և հայության էթնիկական զտումների մղումները, բայց միաժամանակ մեզ պետք է դաշնակցել այն երկրի հետ, որն առավել մեծ ազդեցության լծակներ ունի այս երկու պետությունների վրա:

«Իսկ դա միանշանակ ՌԴ-ն է: Եվ պետք չէ մոռանալ, ավելացրեց նա, որ այսօր, երբ ՀՀ դերակատարումը Արցախի անվտանգության ապահովման հարցում զրո է, արցախահայության ֆիզիկական գոյությունն ապահովում են ՌԴ խաղաղապահները, ինչպես նաև պահում հայ-թուրքական սահմանի անառիկությունը։ Եվ եթե չունենանք պռոռուսական քաղաքականություն, ապա շատ արագ կգնանք Ալեքսանդրապոլ-2-ին»,- հավելեց Գարիկ Քեռյանը:
Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանն էլ, անդրադառնալով աշխարհաքաղաքական զարգացումներին ու կոնկրետ մեր տարածաշրջանի գործընթացներին, ասաց՝  նախևառաջ պետք է հասկանալ, թե ինչ է ուզում Արևմուտքը: Ըստ նրա, Արևմուտքին պետք են էժան էներգակիրներ և գլոբալ առևտրային ճանապարհներ՝ Մեծ Բրիտանիայից Չինաստան, և հենց այս երկու կարևոր հարցն է, որ հուզում է Արևմուտքին, իսկ մեր տարածաշրջանում խոշոր էներգակիրների պաշարներ ունեն Ռուսաստանն ու Իրանը։

Նրա կարծիքով, ՌԴ-ին թուլացնելու համար Արևմուտքը այլ նպատակներ էլ ունի։
«Ռուս խաղաղապահները լուրջ գլխացավանք են այսօր Արևմուտքի համար, քանի որ նրանք ապահովում են արցախահայության անվտանգությունը, դրանով խանգարելով նրանց արտագաղթել՝ ադրբեջանական վտանգից ելնելով: Մի կողմից էլ, Արևմուտքը փորձում է պարտադրել, որպեսզի Հայաստանը ճանաչի Արցախը Ադրբեջանի կազմում: Այս երկուսի հետևանքը կլինի Հայաստանից վերջնականապես Ռուսաստանին դուրս մղելը»,- հավելեց նա:

Իր հերթին «Միջազգային հումանիտար զարգացման» ՀԿ փոխնախագահ Ծովինար Կոստանյանը, անդրադառնալով աշխարհում և մեր տարածաշրջանում տեղի ունեցող գլոբալ գործընթացներին նշեց, որ Հայաստանը նոր մարտահրավերների առաջ է հայտնվել, և մեր հասարակությունը պետք է հասկանա, թե ինչ տարբերակներ ու լուծումներ կան դրանց լուծման համար: Եվ մի բան էլ՝ ճիշտ գնահատի հայ-ռուսական հարաբերություններն ու դրանց կարևորությունը մեր անվտանգության տեսանկյունից։

«Ադրբեջանն ու Թուրքիան ամեն օր սպառնում են մեզ նոր պատերազմով, արտաքին քաղաքական ուղղվածություն ունեցող ուժերն ակտիվացրել են իրենց գործունեությունը մեր տարածաշրջանում, Արևմուտքը ամեն ջանք գործադրում է ակտիվանալու համար, որի արդյունքում նպատակ ունի դուրս մղել Ռուսաստանին թե՛ տարածաշրջանից, թե՛ ՀՀ-ից: Սակայն Հայաստանը, որպես ՌԴ ռազմավարական դաշնակից, պետք է հստակ դա գիտակցի, ճիշտ շեշտադրումներ ընտրի, որոնք չեն վնասի ո՛չ դաշնակցային հարաբերություններին, ո՛չ էլ իր ազգային շահերին»,-ասաց Ծովինար Կոստանյանը՝ հավելելով, որ իշխանություններին այդ հարցում աջակից պետք է լինի նաև փորձագիտական հանրությունը:

Կլոր սեղան-քննարկումը կազմակերպել է «Միջազգային հումանիտար զարգացման» հասարակական կազմակերպությունը, դրան մասնակցեցին շուրջ չորս տասնյակ ուսանողներ հայաստանյան բուհերից, փորձագետներ:

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:30
«Իմնեմնիմի» փոդքասթի թողարկմանը քննարկվում է եկամտի հայտարարագրման և տեղեկատվության անվտանգության հարցեր. ՈւՂԻՂ
«Իմնեմնիմի» փոդքասթի 146-ի թողարկման ժամանակ հաղորդման համահեղինակներ Վազգեն Սաղաթելյանը և Նարեկ Սամսոնյանն գնահատում են Ալեքսանդր...
Աղբյուր` Panorama.am
23:00
Փետրվարի 1-ից նոր տոմսային համակարգի դեմ բոյկոտի պայմանավորվածությունը մնում է ուժի մեջ. Հայկ Մարության
«Քիչ առաջ Տիգրան Ավինյանը, ով արձակուրդում է, ընդհատակից մի հայտարարություն տարածեց, ըստ որի ավագանու հաջորդ նիստում ՔՊ-ն և...
Աղբյուր` Panorama.am
22:39
Այդ որոշումը բրիտանական կառավարության կողմից չի խստացնում Հայաստան այցելությունների պայմանները. Միրզոյանը՝ ՀՀ սահմաններին չմոտենալու հորդորի մասին
«Այդ որոշումը բրիտանական կառավարության կողմից չի խստացնում Հայաստան այցելությունների պայմանները և ռեկոմենդացիաները, խնդրում եմ նորից...
Աղբյուր` Panorama.am
21:57
Թուրքիայի հյուրանոցում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 79-ի
Թուրքիայի Բոլու նահանգի լեռնադահուկային հանգստավայրում գտնվող Grand Kartal հյուրանոցում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 79-ի։ «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
21:41
Բանակի քեֆն ավարտվել է վիճաբանությամբ և ծեծկռտուքով, վիրավորների մեջ է նաև զորակոչիկը
Հունվարի 20-ին վիճաբանություն, ծեծկռտուք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 04։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության...
Աղբյուր` Panorama.am
21:14
Ռոբերտ Հովհաննիսյանը և Սուսաննա Գաբոյանը դարձան շախմատի Հայաստանի չեմպիոններ
Հայաստանի շախմատի ֆեդերացիայից հայտնում են, որ գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը 3-րդ անգամ (2011, 2024, 2025) նվաճեց շախմատի Հայաստանի չեմպիոնի...
Աղբյուր` Panorama.am
20:47
Ի՞նչ չափորոշիչներով էիք առաջնորդվում, երբ Սիրունյանին առաջադրում էիք ԲԴԽ անդամի պաշտոնում․ Խամոյան
«Պարոն Փաշինյան, երբ  դուք ԲԴԽ նախագահին SMS-ով ծանուցում էիք իր հրաժարականի մասին , դա հետո բացատրեցիք անկախ դատական համակարգ...
Աղբյուր` Panorama.am
20:34
Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի խորհրդարանների ներկայացուցիչներ
Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի (Nordic-Baltic Eight) խորհրդարանների նախագահների ու...
Աղբյուր` Panorama.am
20:21
Օր առաջ հարկավոր է կասեցնել տրանսպորտի թանկացման որոշումը․ տնտեսագետ
Տնտեսագետ Սուրեն Պարսյանը գրում է․ «Տիգրան Ավինյանի վերջին գրառումը տրանսպորտի նոր սակագների վերաբերյալ փաստացի ապացուցեց, որ...
Աղբյուր` Panorama.am
20:09
«Տաթև» ՀԷԿ-ի ջրամբարի նորոգումից հետո Որոտան գյուղը ջուր չունի
Սյունիքի մարզի Որոտան գյուղը, որը պատերազմից հետո բավականին տուժել է, վերջին մեկ տարվա ընթացքում առաջացել է լուրջ խնդիր։ Այս մասին ԱԺ-ում ասաց...
Աղբյուր` Panorama.am
19:55
Հայաստանի իշխանություններն ամենօրյա կապի մեջ են իրենց ռուս և իրանցի գործընկերների հետ․ Միրզոյան
Հայաստանի իշխանություններն ամենօրյա կապի մեջ են իրենց ռուս և իրանցի գործընկերների հետ, հարցերը լուծվում են փոխըմբռնման մթնոլորտում։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
19:45
Թուրք պրոֆեսորը զգուշացնում է՝ տարածաշրջանն ակտիվ սեյսմիկ փուլում է
Հունվարի 21-ին Չանաքքալե նահանգում 5 և ավել ուժգնությամբ երկրաշարժից հետո հանրային քննարկումների հիմնական թեման Թուրքիայում հնարավոր էլ ավելի...
Աղբյուր` Panorama.am
19:33
33 հազար դրամ թոշակ եմ ստանում, որ տրանսպորտին վճարեմ բա ինչո՞վ ապրեմ․ քաղաքացիները միանում են թանկացման դեմ բոյկոտին
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ շարունակում է բոյկոտը։  «Մայր...
Աղբյուր` Panorama.am
19:04
Սահմանազատումը հյուսիսից սկսելու դեպքում գալիս ենք ադրբեջանական օրակարգ․ Արթուր Խաչատրյան
«Հունվարի 16-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են հրապարակում՝ տեղեկացնելով, թե...
Աղբյուր` Panorama.am
18:47
Հայաստան կժամանի Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևը
Հունվարի 23-ին աշխատանքային այցով Հայաստան կժամանի Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևը:Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։ ԱԳՆ-ում կկայանա ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
18:34
Չհայտարարագրվող երկրից տեղի է ունենում զանգվածային արտագաղթ հայտարարագրվող երկիր․ Նիկոլ Փաշինյան
«Դուք իրականում պատկերացնո՞ւմ եք, որ այս հայտարարգրով կլուծեք թափանցիկության հարցը։ Եթե մեկը աշխատող ա և չի կարողանում եկամտահարկ վճարի ,...
Աղբյուր` Panorama.am
18:09
Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի
Երևանում ամանորյա տոնական ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. հունվարի 22-ին՝ ժամը 24.00-ից մինչև հունվարի 23-ը՝ ժամը...
Աղբյուր` Panorama.am
18:03
Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիան հարցաքննվել է
«Հանուն Վրաստանի» կուսակցության նախագահ, Վրաստանի նախկին  Գիորգի Գախարիան հարցաքննվել է դատախազությունում։ Տեղեկությունը Առաջին...
Աղբյուր` Panorama.am
18:00
2700 ֆրանսերեն գիրք կտրամադրվի հայաստանան դպրոցներին ու գրադարաններին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը հանդիպել է Ֆրանսիացի գրող Սիլվեն Տեսսոնի գլխավորած պատվիրակությանը:...
Աղբյուր` Panorama.am
17:46
Նիկոլ Փաշինյան. Ե՞ս եմ էդ ոսկու գործը անում, ե՞ս եմ այդ ոսկու ստվերի գլխին կանգնած
«Ձեր ասածը վկայում է այն մասին, որ մենք գործ ունենք տնտեսական շղթայի  մի հատվածի հետ, որը գործում է ստվերում»,-արձագանքելով...
Աղբյուր` Panorama.am
17:40
Փաստաբանների պալատի միջնորդությամբ, ընդդիմադիր 31 պատգամավոր դիմել է ՍԴ
Այսօր, ՀՀ փաստաբանների պալատի միջնորդությամբ, ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր 31 պատգամավոր դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելու Հարկային...
Աղբյուր` Panorama.am
17:31
Դուրս գանք Չարենցի «Երկիր Նաիրի» վեպից սյուժեից դեպի իրական Հայաստան. Փաշինյան
«Արտաքին և ներքին քաղաքականության հետ կապված բոլոր լուծումները, որոնք մենք առաջարկում են Հայաստանի քաղաքացիներին և միջազգային ...
Աղբյուր` Panorama.am
17:28
Մինչև 300 հազար դրամ և համարժեք տրասֆերտները չեն հայտարարագրվում, իսկ ավելին հայտարարգրվում են առանց հարկման. Փաշինյան
«Մինչև 300 հազար դրամ և համարժեք տրասֆերտները չեն հայտարարագրվում, իսկ դրանից ավել գումարները հայտարարագրվում եմ, բայց կրկին չի...
Աղբյուր` Panorama.am
17:25
Մեսրոպ Առաքելյան. Սա արդեն ազգային անվտանգության հարց է
Տնտեսագետ, Նիկոլ  Փաշինյանի նախկին խորհրդական Մեսրոպ Առաքելյանը կոչով դիմում է տնտեսագիտական կրթություն տվող բուհերի ղեկավարությանը։...
Աղբյուր` Panorama.am
17:20
Այրվել է նաև կրպակների մոտ կայանած մեքենան
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունվարի 22-ին, ժամը 07:13-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արշակունյաց...
Աղբյուր` Panorama.am
17:08
Անհապաղ ազատ արձակել Բաքվի զնդաններում պահվող բոլոր հայ բանտարկյալներին. Լազարևյան ակումբ
Միջազգային Լազարևյան ակումբը պահանջում է անհապաղ դադարեցնել դատավարությունը, ազատ արձակել Բաքվի զնդաններում պահվող բոլոր հայ բանտարկյալներին և...
Աղբյուր` Panorama.am
17:04
Եթե ձեր ասածն այդ պայմանավորվածության մեջ չկա, ուրեմը չկա նման բան. Մհեր Գրիգորյանը՝ ճանապարահատվածը Ադրբեջանին տալու մասին
«Հայասան-Վարստան միջպետական ճանապարհը՝ Մ4-ը որ կա Ոսկեպարի և Կիրանցի միջև որևէ հատվածի հանձնում ադրբեջանական կողմիցն կա՞, թե՞...
Աղբյուր` Panorama.am
16:55
Պետությունը գնում է, փարվում է մարդուն ու ասում՝ եղբայր, դու իմ տերն ես
«Հայտարարագրման համակարգը կարևոր է ապապետությանից պետություն անցման տրամաբանության մեջ»,-ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի...
Աղբյուր` Panorama.am
16:25
Փոխադրամիջոցի գույքահարկից ազատվում են հանցագործության հիմքով սեփականատիրոջ տիրապետումից դուրս գտնվող փոխադրամիջոցների սեփականատերերը
Ազգային ժողովի հունվարի 22-ի հերթական նիստում քննարկվել է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և...
Աղբյուր` Panorama.am
16:25
Ալիևի արտաքին քաղաքական ձևակերպումները շահավետ են Փաշինյանի ներքին քաղաքական ամբիցիաներին. Վիգեն Հակոբյան
Ալիևը տարեսկսզբին տված հարցազրույցում մի շարք սպառնալիքներ հնչեցրեց Հայաստանի ուղղությամբ, որոնց ՀՀ գործող իշխանություններն ընդամենն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում
11:17 22/01/2025

ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}