Մարալիկի բամբակի գործարանում հրդեհը մարվել է. այրվել է մոտ 5 տոննա բամբակ
Նոյեմբերի 18-ին, ժամը 15:48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի բամբակի գործարանում:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գագարին փողոցի թիվ 16/3 հասցեում գտնվող «Արթիկի ՓՀԿ» ՍՊԸ բամբակամանվածքային ֆաբրիկայի նախապատրաստական արտադրամասում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։05-ին, մարվել՝ նոյեմբերի 19-ին, ժամը 01:30-ին:
Նախապատրաստական արտադրամասում (216 քմ) այրվել են կուտակած մոտ 4 տ բամբակ, մանվածքային հաստոցը՝ մասնակի և տանիքում կուտակած մոտ 1 տ բամբակ:
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան