Ահազանգ. Հայաստանի հազարավոր գյուղացիների, վերամշակողների, արտահանողների աշխատանքը ջուրն է լցվում, արժեզրկվում է, կորսվում է
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ահազանգում է.
«Հայաստանի հազարավոր գյուղացիների, վերամշակողների, արտահանողների աշխատանքը ջուրն է լցվում, արժեզրկվում է, կորսվում է, քանի որ ստեղծված վիճակի համար Հայաստանում պատասխանատու չկա: Օրերս, Ազգային ժողովի ամբիոնից մեր դաշնակցական ընկեր, նորընտիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ճիշտ նշեց՝«Ավելին, ոչ պաշտոնական զրույցներում՝ թաքցնելու համար սեփական անզորությունը, սեփական քաղաքացիների, տնտեսվարողների, գյուղացիների շահերը պաշտպանելուն կոչված կառավարության պարտականությունների չկատարման պատճառաբանություն բերում են այլ երկրների, մասնավորաբար Ռուսաստանի Դաշնության սահմանափակումներն ու դիրքորոշումները։
Իշխանությունը, կառավարությունը հենց դրա համար է, որ կարողանա լուծել իր քաղաքաքացիների հարցերը, նաեւ արտաքին ճակատում կարողանա խնդիրները կարգավորել։
Հակառակ դեպքում ստացվում է ուղղակի մի խայտառակ վիճակ՝ իշխանությունը հայտարարում է, թե անկարող է բոլոր հարցերում՝ զենքի գնումից, սեփական երկրի տարածքային ամբողջականությունը պաշտպանելուց մինչեւ հայ գյուղացու, բեռնափոխադրողի, արտադրողի տարրական շահերը պաշտպանելը։
Կարելի է ամեն օր մանիպուլացնել սեփական հասարակությանը, հայտարարել տարածաշրջանում կոմունիկացիաները բացելու մասին, բայց եղածն անգամ չեն կարողանում ապահովել։ Բա ի՞նչ եք կարող անել»: Պատասխանը՝ ոչինչ, միայն՝ պարտություն...»։
Ներկայացվող լուսանկարները Սամսոն Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից են։ Նա գրում է.
«Նկարներն ու տեքստն ինձ ուղարկել են Ռուսաստանից՝ ավելացնելու ոչինչ չկա, սա ձեր պրոֆեսիոնալիզմի գնահատականն ա, պարոնայք։
Հիմա ես Պիտիգորսկում եմ, սպասում եմ ֆուռին՝ խաղողով բարձված։ Արդեն 19 օր ա՝ ճանապարհին ա ու դեռ մի 10 օր էլ կգա էս տեմպով։ Իմ սեփական ապրանք նա, բայց արդեն հույս չկա, որ կհասնի։
Մեքենաները գալիս են 20-30 օր ու 95% միրգը փչացած ա։ Փող չեն աշխատում մարդիկ ու գյուղացու փողը չեն կարողանալու տան։ Երեկ բանկ եմ զանգել վարկերի համար,ասում են դա բանկի խնդիրը չի։ Ոչ ոք ոչինչ չի անում էս ուղղությամբ»։
Հարակից հրապարակումներ`
- Լարսում հերթերի պատճառով թարմ գյուղմթերք ու կաթնամթերք արտահանողները կրել են վնասներ. Վահան Քերոբյան
- Վերին Լարսով սնունդը պետք է անցնի առաջնահերթ.Խաչատուր Սուքիասյան
- Լարսին այլընտրանք կա, անող չկա
- Լարսում՝ խնդիրներ. հայկական բեռնատարները փչացած ապրանքով վերադառնում են Հայաստան