Ամանորյա տոներին Մոսկվայում հրավառություն չի լինի
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ որոշում է կայացվել Ամանորին մայրաքաղաքում հրաժարվել հրավառություններից և փողոցային մեծ համերգներից, գրում է «Ինտերֆաքս»-ը։
Սակայն, ըստ քաղաքապետի, քաղաքը կզարդարվի ինչպես նախորդ տարիներին:
«Նպատակահարմար ենք համարում այս տարի զերծ մնալ հրավառություններից և փողոցային մեծ համերգներից, բայց միևնույն ժամանակ Մոսկվան տոները կդիմավորի պայծառ ու զարդարված, ինչպես վայել է մեր սիրելի քաղաքին», - ասել է քաղաքապետը։
Նա հստակեցրել է, որ երկուուկես օրվա ընթացքում «Ակտիվ քաղաքացի» պորտալում Ամանորի տոնակատարության ձևաչափի վերաբերյալ քվեարկությանը մասնակցել է շուրջ 300 հազար մարդ:
«Քվեարկության ընթացքում մասնակիցների ավելի քան 80%-ը կողմ է արտահայտվել ամանորյա միջոցառումների անցկացմանը և քաղաքի տոնական ձևավորմանը, միաժամանակ 29%-ը կողմ է արտահայտվել տոնակատարության սովորական ձևաչափին, իսկ 52%-ն առաջարկել է՝ այս անգամ զերծ մնալ զանգվածային փողոցային համերգներից»,- հավելեց քաղաքապետը։
Սոբյանինը նաև հայտնել է, որ «բիզնեսի հետ կա պայմանավորվածություն՝ տոնավաճառների և տոնական միջոցառումների անցկացման համար քաղաքային բյուջեի բոլոր եկամուտները կուղղվեն զինվորներին, նրանց ընտանիքներին աջակցելուն և տուժած շրջանների վերականգնմանը»։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա