«Ժողովուրդ». «Կալանք տվող» դատավորներից ոմանք պահեստային դատավորներ կլինեն
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Կալանք տվող» դատավորներից ոմանք պահեստային դատավորներ կլինեն. դատարանը փակելու հետքերով: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ այսպես ասած «կալանք տվող» դատավորներից ոմանց «տուն ուղարկելու» փոխարեն կպահեն որպես պահեստային դատավորներ:
Դատական համակարգում ակտիվ շարունակվում է «կալանք տվող» դատարանի գործունեությունը դադարեցնելու գործընթացը, և դատական համակարգում նշել են, որ կան դատավորներ, որոնց կարելի է տուն չուղարկել, այլ պահել որպես պահեստային դատավորներ, որպեսզի եթե որևէ գործով դատավոր փոխվի, պահեստային դատավորով փոխարինեն:
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ դատական համակարգը և իրավապահ համակարգը քննարկել են մինչդատական վարույթով դատարանի գործունեությունը և եկել այն համոզման, որ անհրաժեշտ է փակել վերջերս ձևավորված դատարանը: Գուցե հետանցում լինի նախկին մոդելին, երբ դատարանները հերթապահություն էին իրականացնում, և օրվա հերթապահ դատավորն էր քննում օրվա ընթացքում ներկայացված կալանքի միջնորդությունները:
ՀՀ երրորդ իշխանության հետ այս քննարկման պատճառը եղել է այն, որ իրավապահ համակարգը խայտառակ բացահայտում է արել Աջափնյակի դատարանի՝ «կալանք տվող» դատավորների գործունեության մասով՝ պարզելով, թե ինչ մեխանիզմներ են գործել, և ինչպես է որոշվել՝ ում կալանքը որ դատավորը քննի: Նկատենք, որ 1,5 տարի առաջ «կալանք տվող» դատավորների՝ տխրահռչակ Աջափնյակ-1 դատարանում աշխատելու համար ընտրվեցին մարդիկ, որոնք խնդիր չունեին ցանկացածին կալանք «ապահովելու» հարցում:
«Կալանք տվող» դատավորները հաջողությամբ կատարում էին իրենց խնդիրը, և քաղաքական հնչեղություն ունեցող գործերը հիմնականում բաժին էին հասնում առավել պատրաստակամներին: Այս դատարանի ստեղծման համար ջանք ու եռանդ չխնայեց ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա