Կարբիում կտրել են համագյուղացու պտղատու ծառերը
Ոստիկանության Աշտարակի բաժնում օրեր առաջ հաղորդում էր ստացվել, ըստ որի՝ կտրել էին Կարբի համայնքում գտնվող հողամասերից մեկի պտղատու ծառերը։
Ոստիկանությունից հայտնում են, որ հաղորդումից կարճ ժամանակ անց Աշտարակի քրեական հետախույզները ձերբակալեցին ու բաժին բերեցին Կարբիում բնակվող 52-ամյա մի տղամարդու։
Պարզվել է, որ նա բենզասղոցով 20-ից ավելի ծառ էր կտրել։ Բենզասղոցն ու փայտանյութը հայտնաբերվել են։ Դեպքի հանգամանքները պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան