«Հրապարակ». Ընտրություններին ընդառաջ քրեական վարույթներ կնախաձեռնեն նրանց դեմ, ովքեր կարող են խանգարել ՔՊ-ին
«Հրապարակ» թերթը գրում է.
«Եկող տարի սպասվող Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ իշխանության ամենաբարձր օղակից հանձնարարվել է քրեական վարույթներ նախաձեռնել բոլոր այն անձանց դեմ, ովքեր, այսպես ասած, ձայների կրողներ են և կարող են օգնել կամ խանգարել ՔՊ-ին՝ Երևանում անցկացնել իր թեկնածուին և ընտրություններում հաղթել։
Այս անձինք պետք է ջանասիրաբար աշխատեն ՔՊ ցուցակի օգտին, որ նրանց դեմ հարուցված գործերը կարճվեն, նրանց գույքի բռնագրավման գործընթացներն ավարտին չհասցվեն։
Մեր աղբյուրներն ասում են, որ բոլոր հնարավոր ուղղություններով բանակցություններ են ընթանում Թոխմախի Մհերի, Վստրեչի Ապերի, Չոռնիի, ձայն ունեցող նախկին պաշտոնյաների, թաղային հեղինակությունների, գործարար խավի ներկայացուցիչների հետ։ Նրանք, ովքեր կմերժեն, կհայտնվեն իրավապահների ուշադրության տիրույթում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա