Սի Ծինփին. Չինաստանը համագործակցության հնարավորություններ կբացի աշխարհի համար
Չինաստանն ակտիվորեն կընդլայնի իր բարձրորակ ապրանքների և ծառայությունների ներմուծումը, ինչպես նաև ավելի շատ շուկայական, աճի և համագործակցության հնարավորություններ կբացի աշխարհի համար։ «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, այս մասին Բանգկոկում Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովում ասել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը։
«Մենք պետք է հավատարիմ մնանք բաց տարածաշրջանային համագործակցությանը և համատեղ խթանենք Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի բարգավաճումը, բարելավենք տարածաշրջանային տնտեսական համագործակցության մակարդակը: Չինաստանի չի փոխի բարձր մակարդակով համագործակցությունն ընդլայնելու վճռականությունը: Բարձր մակարդակով բացությունը ընդլայնելու Չինաստանի վճռականությունը չի փոխվի»,- ասել է նա։
Չինաստանի ներմուծումը 2022 թվականի 10 ամիսների ընթացքում տարեկան կտրվածքով աճել է 3,5%-ով՝ հասնելով 2,2645 տրիլիոն դոլարի, մինչդեռ արտահանումը նույն ժամանակահատվածում աճել է 11,1%-ով և կազմել 2,9922 տրիլիոն դոլար։ Արտաքին առևտրի ընդհանուր ծավալը դոլարային արտահայտությամբ 2022 թվականի 10 ամիսների ընթացքում աճել է 7,7%-ով և հասել 5,2568 տրլն դոլարի։ Չինաստանի արտաքին առևտրաշրջանառության դրական հաշվեկշիռը կազմել է 727,7 մլրդ դոլար։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան