Ստամբուլի պայթյունից տուժած 71 մարդ դուրս է գրվել հիվանդանոցից
Թուրքիայի Ստամբուլ քաղաում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հոսպիտալացվածներից 71-ը դուրս են գրվել հիվանդանոցներից։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի առողջապահության նախարարության տեղեկատվությունը։
Աղբյուրը հիշեցնում է, որ ահաբեկչություն որակված պայթյունների հետևանքով տարբեր աստիճանի վնասվածքներով բուժհաստատություններ է տեղափոխվել 81 մարդ։
Այսօր հայտնի դարձավ, որ Բուլղարիայի ոստիկանությունը ձերբակալել է Ստամբուլի Իսթիքլալ փողոցում տեղի ունեցած պայթյունի կազմակերպման մեջ կասկածվող 5 անձանց։ Նրանց թվում կան Մոլդովայի քաղաքացիներ և արաբական ծագում ունեցող անձինք։
Հիշեցնենք, որ Ստամբուլի կենտրոնում նոյեմբերի 13-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել է 6 մարդ։ Մինչ այս ձերբակալված միակ կասկածյալը Քրդական աշխատավորական կուսակցության անդամ է։ Թուրքիայի ՆԳՆ հայտարարության համաձայն, ահաբեկչության կատարման հրահանգը եղել է Սիրիայից, իսկ կատարոը Թուրքիա հասել է Աֆրին քաղաքով։
Հարակից հրապարակումներ`
- Ալ-Ջազիրա. PKK-ն հերքում է իր մասնակցությունը Ստամբուլի կենտրոնում տեղի ունեցած պայթյունին
- Թուրքիան չի ընդունում ԱՄՆ դեսպանատան ցավակցությունները Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ
- Թուրքիայում ձերբակալել են մի տղամարդու, որը կարող էր ռումբ դնել Ստամբուլի զբոսաշրջային փողոցում
- Թուրքիայի ՆԳ նախարարը «կոշտ պատասխան» է խոստացել Ստամբուլի պայթյունի կազմակերպիչներին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան