Քաթարի մարզադաշտերի հարակից տարածքում աշխարհի առաջնության օրերին գարեջուր չեն վաճառի
Քաթարում ֆուտբոլի աշխարհի առաջնության մեկնարկից ընդամենը երկու օր առաջ ՖԻՖԱ-ն հաստատեց, որ ութ մարզադաշտերում, որտեղ տեղի կունենան մրցաշարի 64 հանդիպումներ, ալկոհոլ չի վաճառվի: Այս մասին գրում է CNN-ը։
«Հյուրընկալող երկրի իշխանությունների և ՖԻՖԱ-ի միջև քննարկումներից հետո որոշում է կայացվել ալկոհոլային խմիչքների վաճառքը թույլատրել երկրպագուների փառատոնի անցկացման ու այլ արտոնված վայրերում՝ հեռացնելով գարեջրի վաճառքի կետերը Աշխարհի գավաթի 2022 թվականի մարզադաշտերի շրջակայքից»,- ասված է ՖԻՖԱ-ի հայտարարության մեջ։
Մահմեդական այս երկիրը համարվում է շատ պահպանողական և խստորեն կարգավորում է ալկոհոլի վաճառքն ու օգտագործումը:
Սեպտեմբերին Քաթարն ասել էր, որ տոմս ունեցող երկրպագուներին թույլ կտա ալկոհոլային գարեջուր գնել ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերում, բայց մեկնարկից երեք ժամ առաջ ու և եզրափակիչ սուլիչից մեկ ժամ հետո, բայց ոչ խաղի ընթացքում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան