Մանկաբույժի հիշեցումը ծնողներին
Մանկաբույժ Հրաչուհի Ղազարյանը հիշեցնում է՝ հակաբիոտիկների արդյունավետությունը «պահպանելը» բոլորիս պատասխանատվությունն է։
ԱՆ ֆեյսբուքյան էջում հրապարակած տեղեկատվության մեջ նշված է, որ նույնիսկ նոր դեղերի սինթեզի պայմաններում, առանց վարքագծային փոփոխությունների, դեղակայունությունը կմնա որպես գերխնդիր։
Ի՞նչ անել
. Հակաբիոտիկներն ընդունել միայն բժշկի նշանակմամբ
. Ձեզ նշանակված հակաբիոտիկը խորհուրդ չտալ ուրիշներին
.Չդադարեցնել հակաբիոտիկի օգտագործումը նշանակված ժամկետից շուտ, նույնիսկ եթե Ձեզ լավ եք զգում
. Պատվաստումների, ձեռքերի, սննդի հիգիենայի և այլ միջոցառումների կիրառմամբ նպաստել վարակների կանխարգելմանը:
«Հիշե՛ք, որ առանց արդյունավետ հակամանրէային դեղերի, վարակիչ հիվանդությունների բուժումը վտանգված է»,-ընդգծում է բժիշկը։