Սննդաբանը նշել է նիհարելու հինգ պարզ միջոց
Նիհարելու համար հարկավոր է ավելի շատ տնական սնունդ ուտել: Այս մասին ասում է սննդաբան Մենդի Էնրայթը: Նա նշել է հինգ պարզ սովորություններ, որոնք օգնում են կրճատել կալորիաները և նիհարել։
«Eat This, Not That»-ը ներկայացնում է սննդաբանի խորհուրդները։
Ըստ նրա՝ անհրաժեշտ է օրվա ընթացքում ավելի շատ շարժվել և ավելի քիչ նստել։ Սննդաբանի կարծիքով՝ արդյունավետ նիհարելու համար օրական 1,5 ժամ կամ մեկ ժամ մարզվելը բավարար չէ:
«Օրինակ, դուք կարող եք մի պահ հեռանալ ձեր աշխատասեղանից և մի փոքր մարզվել, կամ ընտրել ավելի երկար քայլելու երթուղի դեպի ձեր տուն կամ խանութ»,- ասել է նա։ Բացի այդ, մասնագետը խորհուրդ է տալիս կանոնավոր ուժային վարժություններ անել։
Նա նաև նշել է, որ տանը կերակուր պատրաստելը ավտոմատ կերպով նվազեցնում է կալորիաների ընդունումը, քանի որ այդպես հնարավոր է վերահսկել բաղադրիչները և չափաբաժինները: Նրանց համար, ովքեր սովոր չեն ճաշ պատրաստել, սննդաբանը խորհուրդ է տալիս սկսել պարզ կերակուրներից։
Դիետոլոգը խորհուրդ է տալիս բաց չթողնել նախաճաշը։ Բացի այդ, ըստ նրա՝ պետք է ուտել ավելի հաճախ և փոքր չափաբաժիններով, քան հազվադեպ և չափից շատ ուտել: Մեկ այլ խորհուրդ նիհարելու համար. պետք է ավելի շատ ջուր խմել՝ չփոխարինելով այն սուրճով, թեյով կամ ալկոհոլով:
Էնրայթի խոսքով՝ հարկավոր է սննդակարգում պետք է գերակշռի բանջարեղենը, քանի որ այն առողջարար է, ունի ցածր կալորիականություն, լավացնում էն մարսողությունը և երկարացնում հագեցվածության զգացումը։
Հարակից հրապարակումներ`
- Դիետոլոգը նիհարելու համար խորհուրդ է տալիս սննդակարգում ներառել նուշ, կաթնաշոռ, սպանախ և ոսպ
- Թերապևտը զգուշացրել է վտանգավոր դիետաների մասին
- Դիետոլոգները զգուշացնում են` կաթնամթերք չի կարելի օգտագործել քաղցած վիճակում
- Դիետոլոգը նշել է նիհարելու համար երեք հիմնական վիտամինները
- Բժիշկը հայտնել է նիհարելու համար լավագույն նախաճաշը
- Որն է օրգանիզմը մաքրելու և նիհարելու իդեալական մթերքը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին