Այս տարվա 9 ամիսներին հանրապետությունում արտադրվել է 19 մլն 157.2 հազար հատ սիգարետ
2022 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստանում ծխախոտի արտադրությունը, 2021 թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 13.2%-ով:
Panorama.am-ը Վիճակագրական կոմիտեից տեղեկանում է, որ այս տարվա 9 ամիսներին հանրապետությունում արտադրվել է 19 մլն 157.2 հազար հատ սիգարետ, իսկ 2021 թ-ի նույն ժամանակահատվածում՝ 16 մլն 916.5 հազար հատ։
Նշենք, որ այս տարվա սեպտեմբերին ծխախոտային արտադրատեսակների արտադրությունը նախորդ տարվա համեմատ աճել է 6.5%-ով՝ կազմելով 13 մլրդ 89 մլն դրամ։
Ըստ վիճակագրության՝ Հայաստանում ծխախոտի արտադրության մասնաբաժինը մշակող արդյունաբերությունում կազմել է 8%:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին