Տրանսպորտի պատճառով ուշանալու համար պատերազմի մասնակցին ազատել են աշխատանքից
Իրավաբան Վահե Գրիգորյանն ահազանգում է.
«ՀՀ-ում գրանցված գործատուներից մեկը, խախտելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրքը, դրանով սահմանված նորմերը և կարգավորումները, աշխատողի իրավունքների կոպիտ խախտմամբ ազատել է աշխատանքից 44-օրյա պատերազմի մասնակից և սփյուռքից Հայաստան տեղափոխված Մեր հայրենակցին:
Գործատուն աշխատանքից ազատման հիմք է համարել տրանսպորտի բացակայության պատճառով աշխատանքից 20 րոպե ուշանալը , մինչդեռ աշխատանքային օրենսդրությամբ նման հիմք չկա.
Ես, իհարկե, քաղաքացիական գործերով չեմ զբաղվում ու սրա մասին չէի գրի, եթե աշխատողը 44-օրյա պատերազմի մասնակից ու սփյուռքից ՀՀ հայրենադարձ չլիներ, բայց այս անգամ բացառություն եմ անելու:
Եթե ՀՀ-ում գրանցված գործատուն ահավասիկ այսպես է գնահատում պատերազմի մասնակցին, ապա ստիպված ենք իրեն դատարանի միջոցով խելք ու օրենք բացատրել. քավ լիցի, դա Մեզ մոտ հրաշալի է ստացվում»։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան