Հայաստանում մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսի 118 նոր դեպք
Հայաստանում վերջին մեկ շաբաթվա ընթացքում՝ նոյեմբերի 14-20-ը, կատարվել է ընդհանուր 1373 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 118 դեպք։ Այս ժամանակահատվածում առողջացել է 144 հիվանդ, մահվան դեպք չի արձանագրվել։
ԱՆ ներկայացրած տվյալներով, Հայաստանում նոյեմբերի 21-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 445 631 դեպք, որոնցից 434 743 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 307 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8709 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1684 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 10 հազար 393 կորոնավիրուսով հիվանդ։
Ընդհանուր կատարվել է 3 233 258 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսի 116 նոր դեպք
- Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսի 155 նոր դեպք
- Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսի 142 նոր դեպք, 3 մարդ մահացել է
- Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսի 231 նոր դեպք