Մարդ կարող է ժպտալ, ժպտալ և լինել սրիկա․ Ավետիք Իշխանյան
Իրավապաշտպան, հասարակական գործիչ Ավետիք Իշխանյանը գրում է․
«Նայում ես լրահոսն ու ապշում։ Ռուս-ուկրաինական պատերազմում զոհվում են հազարավոր զինվորներ, խաղաղ բնակիչներ, դժբախտանում ընտանիքներ, ավերվում բնակավայրեր։ Եվ այս ամենի ֆոնին Ուկրաինայի նախագահ Զելենսկին, դեմքի երջանիկ արտահայտությամբ, լայն ժպիտը դեմքին ընդունում է եվրոպական բարձրաստիճան հյուրերին․․․
․․․Բայց,ինչու եմ զարմանում։ Արդեն երկու տարուց ավելի ապրում ենք մղձավանջում։ Պատերազմում կորցրեցինք հազարավոր կյանքեր, բնակավայրեր, միայն այս տարի, երկու ամիս առաջ՝ հարյուրավոր զոհեր, լքված, ավերված բնակավայրեր։ Եվ այս ամենի վրա թքած ունի Հայաստանի իշխանություն կոչվածը։ Վարչապետ կոչեցյալը, երջանիկ ժպիտով փարվում է այլ երկրների ղեկավարների հետ, ընթրում մեր թշնամու հետ։
Վարչապետուհի լեդի Մակբեթը, ում համար ոչինչ են հայրենիքի համար զոհվածները երջանիկ վոյաժներ է անում աշխարհի շուրջ, ժպտերես լուսանկարներ հրապարակում։ Սահմանների պատասխանատու պաշտպանության նախարար կոչեցյալը, շքեղ հարսանիք անում և նույնպես երջանիկ ժպիտով պատվիրակություններ ընդունում։ Իսկ Երևանի քաղաքապետքարանը պատրաստվում է շուքով նշել Ամանորը»։
Հարակից հրապարակումներ`
- Կարո Փայլանը պաշտպանում է Թուրքիայի ազգային շահերը․ Ավետիք Իշխանյան
- Հերթական կեղծի՞ք․ Ավետիք Իշխանյան
- Մենք կարծես թուլացել և հաճույք ենք ստանում․ Ավետիք Իշխանյան
- Ոտքի կանգնեք՝ փրկելու Հայրենիքը․ Ավետիք Իշխանյան
- Ճակատագրի հեգնանք․ Ավետիք Իշխանյան
- Հայաստանի օդային տարածքն անպաշտպան է, չկան ՀՕՊ համակարգեր,ի՞նչ, փող չկա՞․ Ավետիք Իշխանյան
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան