Ավստրալիայում արտակարգ իրավիճակ է՝ ջրհեղեղի պատճառով
Հարավային Ավստրալիայի նահանգապետն արտակարգ իրավիճակ է հայտարարել ջրհեղեղի պատճառով, որը կարող է հեղեղել տարածաշրջանի ամենամեծ խաղողի այգիները։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին՝ հղում անելով ավստրալական AAP գործակալությանը:
Անցյալ շաբաթ Ավստրալիայում խոշոր ջրհեղեղ է տեղի ունեցել Նոր Հարավային Ուելսում և Վիկտորիա գետերի երկայնքով։ Ջրհեղեղների հետևանքով երկուշաբթի օրը Հարավային Ավստրալիայի նահանգապետ Փիթեր Մալինաուսկասը պաշտոնապես հայտարարել է արտակարգ իրավիճակ, քանի որ գետերի հեղեղումները հասել է վտանգավոր մակարդակի:
Դեռևս հնարավոր չէ գնահատել աղետի վերջնական վնասը, սակայն մի շարք խաղողի այգիներ, ինչպիսիք են All Saints Estate-ը և Pfeiffer Wines-ը, արդեն հեղեղվել են։
«Արդեն երկու շաբաթ է, ինչ մենք մուտք չունենք մեր խաղողի այգիները: Ես պատրաստվում եմ մի սցենարի, երբ այս սեզոնին մենք խաղողի այգիներից ոչ մի բերք չենք հավաքի», - ասել է գինեգործ Ջեն Պֆայֆերը:
Ավստրալիայի իշխանությունները նախազգուշացնում են, որ ջրհեղեղները կարող են երկար տևել՝ ընդհուպ՝ ամիսներ։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ պետք է երիտասարդն իր կյանքը զոհաբերի Եհովայի վկայի համար, ով ասում է՝ զենքը վերցնելը մեղք է