Խոսքս ուղիղ ուղղում եմ Նիկոլին ու Աննային, ամենացածրախավ ու նվաստ ընտանիքին․ Գայանե Հակոբյան
«Բոլորը տեսան,թե ինչ արեցին մեզ հետ և մինչև այսօր գործի հետ կապված ոչ մի նորություն չունենք, ուզում ենք հասկանալ ընթացքը»,- Քննչական կոմիտեի շենքի մոտ 44-օրյա պատերազմում զոհված զինվորների ծնողների և հարազատների ակցիայի ժամանակ ասաց հերոս Ժորա Մարտիրոսյանի մայր Գայանե Հակոբյանը:
Նրա խոսքով՝ այժմ սպասում են,թե ինչ արձագանք է լինելու։ Ըստ նրա՝ գործը փակելու մասին խոսք դժվար լինի, պարզապես ընթացքի մասին են ուզում տեղեկանալ։ Պատասխան ստանալուց հետո միայն կարող են ասել, թե որոնք են լինելու հաջորդ քայլերը։
«Հիմնականում 5-6 տուժող ենք՝ կապտուկ, կոտրվածք։ Ավելի ռեալ կլինի, որ գործն ընթացք ստանա, քանի որ տուժողների հարցաքննությունն արվարտված է։ Չգիտեմ քանի հոգի է մնացել չհարցաքննված,բայց տուժողը հենց մենք ենք և մենք պահանջելու, որ գործն ընթացք ստանա»,- ասաց նա։
«Դա լիներ պետական արարողակարգ, թե սեփական կամ տնական, նախ պետք է հասկանանք ընդհանրապես խոսքն ինչի մասին է: Այդպես անարգելով ընկած տղերքի ծնողներին, ցանկացած արարողակարգ իր իմաստը կորցնում է: Հնարավո՞ր է զոհվածի ծնողին անարգելով իրենց հարգանք ցուցաբերեն։ Այդ ամեն ինչն արվում է զուտ «փիառվելու» համար, պրինցիպներ կան, որ իրենց համար շատ կարևոր են: Խոսքս ուղիղ ուղղում եմ Նիկոլին ու Աննային, ամենացածրախավ ու նվաստ ընտանիքին, չեմ վախենում էս բառերն ասելուց: Բոլոր էդ հատուկ օրերին, որ կուզեք արարողակարգ անել, իմացեք, որ միշտ այնտեղ սպասելու ենք։ Անկախ այս դեռներից, այս ամեն ինչից, մենք այնտեղ ենք լինելու ու ձեզ դիմավորելու ենք ամենավատ ձևով»:
Հարակից հրապարակումներ`
- Տղայիս հուղարկավորել ենք, թոռնիկս էլ չգիտեմ՝ ինչ ճակատագրի է արժանացել. Անհետ կորած զինծառայողի տատիկ
- Անմեղսունակը, լակոտը, սողացող ցեղասպանությունը՝ վերլուծում է զոհված զինծառայողի մայրը