Թուրքիան վերսկսել է հարվածները Սիրիային՝ ի պատասխան թուրքական քաղաքների գնդակոծությունների
Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 կործանիչները երկուշաբթի օրը վերսկսել են հարձակումները Սիրիայում Քրդստանի աշխատավորական կուսակցության և Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների քրդական կազմավորումների դիրքերի վրա։ Լուրը հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ինչպես հաղորդում է CNN Türk հեռուստաալիքը, օդային հարվածներ են հասցվում Քոբանիի շրջանում՝ ի պատասխան Օնջուպինար և Քարկամիշ քաղաքների գնդակոծությունների։
Սահմանային Օնջուփինարը կիրակի օրը գնդակոծության է ենթարկվել, ինչի հետեւանքով վիրավորվել են Թուրքիայի անվտանգության երեք աշխատակիցներ։ Երկուշաբթի օրը առնվազն հինգ հրթիռ է պայթել Կարկամիշ քաղաքում, արկերն ընկել են լիցեյի և բնակելի շենքերի վրա։ Մահացել է երեք մարդ, այդ թվում՝ մեկ երեխա։
Թուրքական լրատվամիջոցները թուրքական քաղաքների գնդակոծման համար մեղադրում են հանրապետությունում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության և Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի անդամներին, ինչը կարող է լինել կիրակի օրը Սիրիայում և Իրաքում Թուրքիայի նոր օդային գործողության պատասխանը։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայի ռազմական գործողությունը Էրդողանը հիմնավորել է Սիրիայում Ռուսաստանի պայմանավորվածությունների չկատարմամբ
- Թուրքական քաղաքը հրթիռակոծվել է Սիրիայից
- Թուրքիայի զինված ուժերը կարող են ցամաքային գործողություններ իրականացնել Սիրիայում
- Սիրիայի օդուժը ոչնչացրել է «Ջաբհաթ ան Նուսրայի» 93 գրոհայնի
- Անընդունելի է Իսրայելի կողմից Սիրիայի հրթիռակոծումն անտեսելը․Պոլյանսկին՝ ՄԱԿ-ին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան