Իրանի անվտանգության ուժերը ձերբակալել են Արևմտյան Ադրբեջանում անկարգությունների մասնակիցներին
Իրանի անվտանգության ուժերը մի շարք ձերբակալություններ են իրականացրել Իսլամական Հանրապետության հյուսիսում և արևմուտքում անկարգությունների առաջնորդների և մասնակիցների շրջանում։ Երկուշաբթի Tasnim գործակալության տարածած հաղորդագրությանն անդրադարձել է ՏԱՍՍ-ը։
Գործակալության տվյալներով՝ հյուսիսային Մազանդերան նահանգում ձերբակալվել են երկու ապստամբ խմբավորումների ղեկավարներ, որոնք սառը զենքով զինվորականների վրա հարձակումներ են իրականացրել նահանգի վարչական կենտրոնում՝ Սարի քաղաքում։ Նրանք բաժանել են դիվերսիոն կարգախոսերով թռուցիկներ, փչացրել են տրանսֆորմատորները, այրվող անվադողերց և աղբամաններից բարիկադներ են կառուցել, կազմակերպել են դասընթացներ, թե ինչպես պատրաստել և օգտագործել ինքնաշեն ռումբեր, ինչպես նաև՝ հարձակվել իրավապահների վրա:
Ձերբակալություններ են իրականացվել նաև Արևմտյան Ադրբեջանի նահանգում՝ Մեհաբադ, Բոկան և Պիրանշեհր քաղաքներում տեղի ունեցած անկարգություններից հետո, որտեղ հակահեղափոխական խմբավորումների գործակալները փորձել են անկայունություն ստեղծել։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ՝ Իրանի Զինված ուժերի էլիտար ստորաբաժանումները) ստորաբաժանումները քրդաբնակ շրջաններում իրենց հենակետերում հայտնաբերել և վնասազերծել են ահաբեկիչներին և խռովարարներին: Մեհաբադ և Փիրանշեհր քաղաքներում կյանքն աստիճանաբար վերադառնում է բնականոն հուն, վերաբացվում են խանութները։
Հարակից հրապարակումներ`
- Իրանում Ադրբեջանի դեսպանը կանչվել է ԱԳՆ
- Իրանում անկարգությունները ծրագրել են օտարերկրյա հետախուզական ծառայությունները
- Բայդեն. Իրանում բողոքի ցույցերը դեռ երկար կշարունակվեն
- Իրանում երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը գերազանցել է 500-ը