Կադիրովը հայտնել է Գրոզնիում նամազի ժամանակ ոստիկանի սպանության մասին
Գրոզնիի կենտրոնում տղամարդը դանակով հարձակվել է ճանապարհային ոստիկանության աշխատակցի վրա: RBK.ru-ն գրում է, որ այդ մասին իր Telegram ալիքում հայտնել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը։
Դեպքը տեղի է ունեցել այն պահին, երբ ոստիկանը եղել է նամազի սենյակում:
«Շեյթանը թաքուն մեջքից մահացու վերքեր է հասցրել նրան»,-ասել է Չեչնիայի ղեկավարը։ Հարձակվողը ծառայողական զենքով փորձել է փախուստի դիմել, բայց ոչնչացվել է։
«Ոստիկանությունն այս պահին պարզում է հանցագործի հավանական հանցակիցներին, ինչպես նաև կատարված հանցագործության դրդապատճառները, ձեռնարկվում են օպերատիվ միջոցառումներ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ հարձակվողը գործել է միայնակ, նրա ինքնությունը պարզվում է»,-ասել է Կադիրովը։
Հարակից հրապարակումներ`
- Կադիրովը 10 հազար մարտիկ է հավաքել Գրոզնիի հրապարակում
- Կադիրովը Չեչնիայում պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոյի դեմ
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա