Պեմզաշենում կանայք փորձել են հաշվեհարդար տեսնել
Երեկ երեկոյան՝ ժամը 21։30-ին ոստիկանությունը հաղորդում է ստացել, որ ժամը 19։30-ի սահմաններում Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում հինգ անձ մոտեցել են գյուղի տներից մեկին։
Panorama.am-ին ոստիկանությունից հայտնեցին՝ նրանցից մեկը մետաղյա ձողով կոտրել է պատուհանի ապակին, որից հետո ծառայություն իրականացնող ոստիկանների կողմից կանխվել են հետագա գործողությունները։
«Նշված անձինք հրավիրվել են բաժին, որտեղից էլ վերջիններս փոխանցվել են քննչական բաժին»,-ասաց նա։
Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն, տանը մոտեցած բոլոր հինգ անձին կանայք են եղել, տունը Պեմզաշեն գյուղի բնակիչ Վրույր Բարսեղյանին է, որը մեղադրվում է 31-ամյա համագյուղացի կնոջն ու երեխաներին սպանելու համար։
Ըստ ոստիկանության, գյուղում շուրջօրյա ծառայություն է իրականացվում։
Հարակից հրապարակումներ`
- Մանրամասներ՝ Պեմզաշենում 31-ամյա կնոջ և նրա երկու երեխաների սպանություններից․ Ոստիկանություն
- Պեմզաշենի սպանությունների գործով երկու անձ կալանավորվել է․ ՔԿ
- Պեմզաշենում աղջիկ երեխային սպանելուց առաջ սեռական բռնության են ենթարկել
- Պեմզաշենում 31-ամյա կնոջ և նրա երկու երեխաների սպանություններ կատարած անձը խոստովանել է
- Պեմզաշենում 31-ամյա կնոջ և նրա երկու երեխաների սպանության կասկածանքով ձերբակալվել է Շիրակի մարզի 32-ամյա բնակիչ
- Պեմզաշենում կատարված սպանությունների գործով ոստիկանությունը խոստանում է դրամական պարգև աջակցողներին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին