Տղայիս հուղարկավորել ենք, թոռնիկս էլ չգիտեմ՝ ինչ ճակատագրի է արժանացել. Անհետ կորած զինծառայողի տատիկ
«Երկու տարուց ավելի է տառապում եմ. որդիս զոհվել է, թոռնիկս անհետ կորած է, բայց ես հազմոված եմ, որ ողջ է»,- Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում անհետ կորած Սարգիս Ղուկասյանի տատիկը։
Նա պատմեց, որ Ջաբրայիլից թոռանը տեղափոխել են Հադրութ, որտեղ շրջափակման մեջ է ընկել հատուկ ջոկատայիների կողմից։
«Բոլոր զոհերի մարմինները հետո հետ են տվել, բայց իմ թոռնիկից մինչև հիմա ոչ մի ԴՆԹ չկա։ Թոռնիկիս իր ընկերոջը օգնելու ժամանակ հայտնաբերել են։ Ընկերոջը սպանել են, բայց ինքն ուզել է կռվելով փախնել։ Երևի վիրավորվել է կամ… չգիտեմ։ Հոկտեմբերի 10-ից տեղեկություն չունենք»։
Նա նաև պատմեց, որ պատերազմում զոհվել է որդին։
«Տունս ավերվեց. մի տնից երկու չափահաս տղամարդ չկա։ Մեկին հուղարկավորել ենք, մեկն էլ չգիտեմ՝ ինչ ճակատագրի է արժանացել։
Հույսով ապրում ենք։ Մեր կյանքը կյանք չի»,- ասաց անհետ կորած Սարգիս Ղուկասյանի տատիկը։
Նա նշեց, որ այս իշխանությունից որևէ ակնկալիք չունի։
«Կառավարությունը մինչև հիմա ոչինչ չի արել»,-ասաց նա։
Նշենք, որ այսօր անհետ կորած զինծառայողների հարազատները հավաքվել էին Ազատության հրապարակում՝ պահանջելով բոլոր գերիների ու անհետ կորածների վերադարձ: Այնուհետև նրանք գնացել են Հանրապետության հրապարակ՝ կառավարության մոտ շարունակելու իրենց ակցիան ու բարձրաձյանելու իրենց պահանջը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում