Քանյե Ուեսթը մտադիր է կրկին առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում
Ռեփեր Քանյե Ուեսթը, ով հայտնի է նաև «Ye» մականունով, պատրաստվում է առաջադրել իր թեկնածությունը 2024 թվականի նախագահական ընտրություններում։ ՏԱՍՍ-ը գրում է, որ երկուշաբթի նրա խոսքերը մեջբերել է X17 Online պորտալը։
«Ծանոթացեք Մայլոյի [Յաննոպուլոսին] հետ, նա աշխատում է իմ նախագահական ընտրապայքարի հարցերով»,-ասել է երաժիշտը տարածված տեսանյութում։ Ի պատասխան օպերատորի այն հարցին, թե արդյոք ռեփերի հայտարարությունը նշանակում է, որ նա մտադրվել է առաջադրվել որպես ԱՄՆ նախագահի թեկնածու, Ուեսթը պատասխանել է. «Այո, հենց այդպես»։
Ինչպես երկուշաբթի օրը պարզաբանում է New York Post-ը, Յաննոպուլոսը նախկինում աշխատել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Մարջորի Թեյլոր Գրինի թիմում (Հանրապետական, Ջորջիա), ինչպես նաև ղեկավարել է «ծայրահեղ աջ» «Breitbart» պորտալի խմբագրություններից մեկը, որտեղից նա ստիպված է եղել հեռանալ 2017թ.-ին «սադրիչ հայտարարություններից» հետո:
2020 թվականին Ուեսթն արդեն առաջադրվել էր նախագահի պաշտոնի համար։ Այնուհետև նրան հաջողվել է 12 նահանգում գրանցվել որպես թեկնածու իր իսկ կուսակցության՝ Birthday Party-ից ։
Հարակից հրապարակումներ`
- Քանյե Ուեսթը որոշ արտահայտությունների պատճառով կորցրել է միլիարդատիրոջ կարգավիճակը
- 2022 թվականին Քանյե Ուեսթը 4 միլիոն դոլար է ծախսել Balenciaga-ի վրա
- Ամերիկացի ռեփեր Քայնե Ուեսթը Հայաստան է գալիս (լուսանկարներ)
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ պետք է երիտասարդն իր կյանքը զոհաբերի Եհովայի վկայի համար, ով ասում է՝ զենքը վերցնելը մեղք է